«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շարմազանով. Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ հայրենիքում

Շարմազանով. Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ հայրենիքում
16.04.2016 | 03:27

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկու հետ: Շարմազանովը նախագահներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 2-5-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում: «Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները»,- իր խոսքում նշել է Շարմազանովը: Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, և Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Շարմազանովը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր: Աժ փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչությունը և միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, ակնհայտ է, որ Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի հանցավոր իշխանության ուսերին: Խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե Մինսկի խմբի, և թե մյուս բոլոր ձևաչափերով: Խոսելով լեհ-հայկական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի երկու պալատների նախագահները վստահեցրել են, որ հատկապես միջազգային հարթակներում Հայաստանն ունի լեհական կողմի մեծ աջակցությունը: Այդ աջակցության շարունակման, արդյունավետ ու համակարգված աշխատանքի ապահովման համար քննարկվել են համատեղ աշխատանքների իրականացման ձևաչափեր:

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ