Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանը ցանկանում է միջնորդել ԼՂ հակամարտության հարցում

Իրանը ցանկանում է միջնորդել ԼՂ հակամարտության հարցում
16.04.2016 | 19:59

Նախօրեին Ադրբեջանական բանակը դարձյալ խախտել է կրակի դադարեցման ռեժիմն ու դիվերսիայի փորձ իրականացրել ԼՂՀ-ի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել։ Այդ ֆոնին ակտիվացել են խոսակցությունները՝ հակամարտության լուծման մեջ Իրանին ներքաշելու վերաբերյալ, որը ցանկանում է իր վրա վերցնել Հարավային Կովկասում անկախ դատավորի դերակատարությունը։ Սակայն նման խաղաղապահի դերակատարությունը չի՞ հակասում Ռուսաստանի շահերին՝ գրում է Взгляд-ը։ Մարտական գործողությունների սկսումը Լեռնային Ղարաբաղում ռուս շատ վերլուծաբաններ ներկայացրին որպես Մոսկվայի և Անկարայի հակամարտություն։ Սիրիայի երկնքում Սու-24 կործանիչի խոցվելուց հետո Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հավակականության խոսակցություններն ակտիվացան անցյալ տարեվերջից։ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կանի հնարավորը՝ «Ադրբեջանի տարածքն ազատագրելու համար»։ Այդ ժամանակ քիչ ուշադրություն էր դարձվում Իրանի դիրքորոշմանը, որը, հասնելով միջազգային պատժամիջոցների չեղարկման, տնտեսական ու քաղաքական ավելի ու ավելի մեծ հավակնություններ է ներկայացնում։ Իրանի հարաբերությունները Ղարաբաղի հակամարտությանը այս կամ այն կերպ կապված կողմերի հետ, դժվար է բնութագրել «զրո խնդիր՝ հարևանների հետ» բանաձևով. Իսլամական հանրապետությունը հակասություններ ունի թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ։ Սակայն ռուս-թուրքական հակասությունից հետո Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանակցող բոլոր պետությունների մեջ միակն է, որը կարող է որպես չեզոք դիտարկվել։
Հայաստանի համար Իրանը հեռանկարային առևտրային գործընկեր է, չնայած այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը դեռ շատ մեծ չէ, սակայն աճի պոտենցիալ կա։ 35 կիլոմետրանոց սահմանը Հայաստանի ու Իրանի միջև փրկարար ելք էր ռուսական ռուբլու արժեզրկումից հետո, երբ հայկական ապրանքները ռուսական շուկայում կորցրել էին մրցունակությունը։
Իրանը Հայաստանին վաղուց դիտարկում է որպես «կրտսեր գործընկեր»՝ Թուրքիայի հետ իր հնագույն աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, և պարբերաբար Հայաստանի վերաբերյալ իր բարի մտադրությունների մասին է հայտնում։ Իրանի հաշվին Հայաստանում սկսվել են լուրջ ներդրումային ծրագրեր իրագործվել, օրինակ՝ Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցումը։ Մյուս կողմից, Իրանի համար սկզբունքորեն կարևոր է նորմալ հարաբերությունների պահպանումն Ադրբեջանի հետ։ Խնդիրն այն չէ, որ ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են իսլամական հանրապետությունում, իսկ Ադրբեջանի հարավում բնակվում են պարսիկներին ազգակից թալիշները։ Ադրբեջանով է անցնում միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը Բալթիկ ծովի ու Հնդկական օվկիանոսի նավահանգիստներն է կապում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում Իրանը լուրջ առաջընթացի է հասել՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Մի քանի օր առաջ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հաստատել էր Իրանի ԱԳՆ-ի հայտարարություն, որ Իրանին ռուսական զենիթա-հրթիռային C-300 համակարգեր են մատակարարվել։

Իրանը հետ է կանչել Ռուսաստանի դեմ հայցը՝ Միջազգային արբիտրաժային դատարանից:

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ