Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրիստոնյա Ղարաբաղը շարունակում է պայքարը

Քրիստոնյա Ղարաբաղը շարունակում է պայքարը
17.04.2016 | 12:32

Քրիստոնյա Լեռնային Ղարաբաղը շարունակում է անկախության համար պայքարը Բաքվի դեմ՝ ասված է իտալական Sky Italia-ի ռեպորտաժում: «Սկզբում ծանր հրետանին հարվածեց, հետո տանկերը և զինվորները առաջ եկան: Գնդացիրը վերալիցքավորելիս` նայում եմ, չորս կողմս բոլորը արյան մեջ են»,- պատմում է հիվանդանոցում զինվորներից մեկը:
Հակամարտությունը սկսվել է այստեղ` հայկական և քրիստոնյա Լեռնային Ղարաբաղում, որն արդեն 25 տարի անկախության համար պայքարում է Բաքվի դեմ: «Նրանք սկսեցին ռմբակոծել, երբ քնած էինք: Մենք, իհարկե, նախ երեխաներին և կանանց դուրս հանեցինք: Իսկ հետո տներից հանեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր»,- ասում է բնակիչներից մեկը: «Նախ մի հրթիռ հարվածեց տանիքին, հետո ևս երկուսը, և ամեն ինչ ավերեցին: Հետո ինչ-որ կերպ նկուղից հանեցինք երեխաներին, նրանք բոլորը ծեփի մեջ կորած էին»,- ասում է մյուսը:
«Ադրբեջանցիները տուն մտան, ամեն ինչ տարան, մնացածը ոչնչացրին»,- ասում է ևս մեկը:
Իսկական ողբերգություն տեղի ունեցավ Խալափյանների տանը: Կարմիր Խաչը մանրամասն ուսումնասիրում է նրանց դաժան սպանությունը:
«Մենք ադրբեջանցիների դաժանությունների ապացույցներն ունենք: Մենք այդ լուսանկարները կօգտագործենք ադրբեջանցիներին մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար մեղադրելու նպատակով»,- ասում է ռազմական լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը:
Կամավորները պատրաստ են զենք վերցնել` պաշտպանելու հայ և քրիստոնյա Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Թուրքերը և ադրբեջանցիները նման են այն առումով, թե ինչպես են վարվում մարդկանց հետ: Մենք եկել ենք նրանց ցույց տալու, որ այստեղ ենք` մեզ պաշտպանելու»,- ասում է նրանցից մեկը:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ