Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ»

«Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ»
18.04.2016 | 15:11

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԸ, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի նիստում, խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ Իսլամական պետության գրոհայինների ենթադրյալ ներկայության մասին:


Նա անդրադարձել է ներգաղթյալների ճգնաժամին և նշել է, որ միլիոնից ավելի ներգաղթյալներ փախչում են պատերազմից և հետապնդումներից՝ ավելի լավ ապագայի հույսով, հիշեցրել է, որ Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության են հասել կանգնեցնել ներգաղթյալների հոսքը հունական կղզիներ: Համաձայնությունը, որը ձեռք է բերվել Թուրքիայի ակնհայտ շանտաժով, բազմիցս քննադատվել է տարբեր պատճառներով: «Երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում ներգաղթյալների հոսքը կառավարելու համար, որի պատճառներից մեկը նաև «Իսլամական պետության» գործողություններն են: Մյուս կողմից՝ լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, տեղեկություններ կան, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է «Իսլամական պետությանը»՝ նրանցի ցածր գներով նավթ գնելով»,- ասել է նա: Հերմինե Նաղդալյանը, վկայակոչելով լրատվամիջոցներին, նշել է, որ օտարերկրացիները միանում են ահաբեկչական խմբավորմանը՝ անցնելով Թուրքիայով:
«Այժմ «Իսլամական պետությունը» կորցնում է իր ուժը Սիրիայում, բայց անհանգստացնող ազդանշաններ կան, որ կձգտի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը: Ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի վրա: Շատ լրատվամիջոցներ հաղորդել են, որ ադրբեջանական բանակի կազմում կռվում են «Իսլամական պետության» գրոհայիններ: Գուցե նրանց ներկայությունը կարող է բացատրել բարբարոսական գործողությունները, որ իրականացրել են Ադրբեջանի ուժերը պատերազմի չորս օրվա ընթացքում»,- հայտարարել է Նաղդալյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները ներառում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծում՝ սպանելով և խեղելով քաղաքացիների, երեխաների և ծերերի, ԻՊ-ի ոճով գլխատումը և գլուխը հանրությանը ցուցադրելը: «Արյունահեղությունն այս պահին դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաջության շնորհիվ, այնուամենայնիվ, մտավախություններ կան նոր տարածաշրջաններ ԻՊ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ, որն, անշուշտ, կբերի նոր պատերազմներ և ողբերգություններ»,- ասել է նա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԵԽԽՎ բյուրոն որոշել է ապրիլյան իրադարձություններին վերաբերող հարցը օրակարգ չմտցնել: ԱԺ պատվիրակության անդամները իրենց ելույթներով և տրամադրած տեղեկատվությամբ աշխատում են ստեղծել իրադարձությունների իրական պատկերը, ԵԽԽՎ պատգամավորներին ներկայացնելով բուն իրավիճակը ապրիլի սկզբին և հիմա: Որքանո՞վ է Հայաստանի համար շահեկան հարցը օրակարգ չմտնելը: Երբ բոլորն ամեն ինչ գիտեն ու հասկանում են, երբ Բաքուն չի էլ թաքցնում, որ ինքն է նախահարձակ եղել ու նպատակը հարցը ռազմական ճանապարհով լուծելն էր՝ հակառակ ԵԽԽՎ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների, ԵԽԽՎ մանդատից դուրս է ստեղծված իրավիճակի վրա ներգործելը: Հարցը օրակարգում հայտնվելու դեպքում ստանալու էինք թվական գերակշռություն ունեցող թուրքադրբեջանական տանդեմի և նրանց հարող պատգամավորների ներկայացրած հերթական աղավաղված պատկերը: Ճիշտ է՝ Հայաստանի պատվիրակությունն իր աջակիցներով նաև հնարավորոթյուն էր ստանալու համարժեք արձագանքելու և ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու: Բայց գուցե Ստրասբուրգում վերջապես հասկացել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար կա ԵԱՀԿ Մինսկի խումբ և պետք չէ ոչ կրակի վրա յուղ, ոչ էլ ջուր լցնել: Իվերջո՝ կա նաև մարտավարական խնդիր. ընթացիկ քննարկման դեպքում միայն այդ դեբատում մեր պատգամավորները կարող էին թեմայից խոսել, իսկ այս պարագայում մեզ հետաքրքրող հարցերը կարող են հնչել տարբեր թեմաներում: ԵԽԽՎ-ում գործող կարգի համաձայն՝ եթե հարցը ներառված է օրակարգում, միայն քննարկման ժամանակ կարող ես այդ թեման արծարծել, իսկ հիմա պատվիրակության անդամները ազատ են թե ազատ դեբատներում, թե Պանամայի թղթերի, թե փախստականների, թե մյուս հարցերում անդրադառնալ
խնդրին:

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ