ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Առաջին եվրոպացին, ոտք դնելով Գոա, բացականչել է՝ վա՜ու

Առաջին եվրոպացին, ոտք դնելով  Գոա, բացականչել է՝ վա՜ու
19.04.2016 | 10:17

Հնդկաստանի տնտեսության խոշորագույն ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Տուրիզմն ամեն տարի Հնդկաստանի բյուջե է բերում միլիարդավոր դոլարներ։ Տարեկան 6,5-7 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այս երկիր։
Ապրիլի 1-12-ին «Լոտոս» ՀԿ նախագահ Մարինե Պապյանի նախաձեռնությամբ և «Air Arabia»-ի աջակցությամբ, տարբեր ոլորտների մի խումբ մասնագետներ (այդ թվում՝ լրագրողներ, հանրային կապերի, զբոսաշրջության ոլորտների աշխատողներ) հյուրընկալվել էին Հնդկաստանում՝ փորձի փոխանակման, ինչպես նաև այս երկրի մշակութային առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով։
1,2 միլիարդ բնակչություն ունեցող, հետաքրքիր, անկանխատեսելի Հնդկաստանի զբոսաշրջության ոլորտի մասին զրուցեցինք Արաբական ծովի ափին գտնվող՝ նախկինում պորտուգալական գաղութ Գոայի Alila Diwa հյուրանոցի գլխավոր մենեջեր Սիդհարթ Սավկուրի հետ։
Գոան Հնդկաստանի հանգստի գոտիներից է. այն շատ տարբեր է այս երկրի մյուս բնակավայրերից։ Ասում են՝ առաջին եվրոպացին, ոտք դնելով Գոա, բացականչել է՝ վա՜ու։ Ծովափն այստեղ ձգվում է մոտ 110 կմ՝ իր մի քանի տասնյակ հարմարավետ լողափերով։ Գոան բաժանվում է հարավային և հյուսիսային մասերի։ Հարավային հատվածը, որպես կանոն, համարվում է ընտանեկան հանգստի, ավելի խաղաղ մաս, մինչդեռ հյուսիսային Գոան ավելի աղմկոտ է, գրավիչ հատկապես երիտասարդների համար։
Alila Diwa Goa-ի գլխավոր մենեջերը նշում է, որ հաճախորդներին փորձում են գրավել հյուրանոցում առկա ուրույն ոճով, կիրառում են PR հնարավոր բոլոր տեխնոլոգիաները։ Հյուրանոցի աշխատակիցներն ընդգծում են, որ իրենց համար կարևոր է ցանկացած զբոսաշրջիկի կարծիքը, յուրաքանչյուր հյուր իրենց համար VIP է։
Սիդհարթ Սավկուրից հետաքրքրվեցինք՝ արդյոք ուսումնասիրո՞ւմ են հայաստանյան զբոսաշրջային ոլորտը՝ հայ զբոսաշրջիկներին Գոա ներգրավելու համար։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց մոտ հանգստացող հայաստանցի զբոսաշրջիկների հետ շփումները հնարավորություն են տալիս հասկանալու նոր շուկայից եկած հաճախորդի ակնկալիքները։ Նա նկատում է, որ Գոան շատ պոպուլյար է ռուսների շրջանում։ Սակայն իրենք հետաքրքրված են նաև նախկին Խորհրդային Միության հանրապետությունների զբոսաշրջիկներին դեպի Գոա գրավելու հարցով, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Խոսելով գնային քաղաքականության մասին՝ հյուրանոցի գլխավոր մենեջերը նշում է, որ փորձում են ճկուն լինել և տարբերակված գնային առաջարկներ ունեն առանձին երկրների զբոսաշրջիկների համար։
Մեր այն հարցին՝ վերջին շրջանում հայտնի հանգստավայրեր համարվող Եգիպտոսում, Թուրքիայում լարված ներքաղաքական իրավիճակն արդյոք անդրադարձե՞լ է դեպի Գոա տուրիստական հոսքերի վրա, Alila Diwa Goa-ի ներկայացուցիչը նկատեց, որ լարվածությունն այդ երկրներում որոշակիորեն, բայց ոչ շատ ավելացրել է զբոսաշրջիկների թիվն իրենց մոտ։
Հնդկաստանում յուրաքանչյուր օտարերկրացու տրված առաջին հարցը լինում է՝ ո՞ր երկրից եք։ Արմենիա բառն այստեղ ասոցացվում է Ռուսաստանի հետ։ Մեզ հանդիպած միակ հնդկաստանցին, որ գիտեր հայերի մասին, Բոմբեյից Գոա հանգստանալու եկած մի կին էր։ Ավանդական հարցին Արմենիա պատասխանը լսելուն պես երիտասարդ կինը բացականչեց՝ ա՜, Քիմ Քարդաշյա՞ն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ