Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայերի հետ համերաշխություն է անհրաժեշտ՝ պատերազմ թույլ չտալու համար

Հայերի հետ համերաշխություն է անհրաժեշտ՝ պատերազմ թույլ չտալու համար
19.04.2016 | 10:47

Հայերի հետ համերաշխության ձայներ են անհրաժեշտ. ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պատերազմին խոչընդոտելու համար՝ գրում է իտալական Tempi-ին: «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց ադրբեջանական հարձակումը՝ ռմբակոծություններով, տանկերով և գյուղերի գրավումով: Լեռնային Ղարաբաղի հայերը դիմադրություն ցույց տվեցին: Հիմա անկայուն հրադադար է: Բայց հազիվ թե Սիրիայում ԻԼԻՊ-ի ջոկատներից վերադարձած ադրբեջանցիները հրաժարվեն իրենց արհեստից: Այս պատերազմը վարողներին կարելի է տարբեր կերպ անվանել. իրեդենտիստներ, անկախության կողմնակիցներ, վերանվաճման կողմնակիցներ: Երկու կողմերից յուրաքանչյուրը կարող է օգնության կանչել միջազգային իրավունքի սկզբունքները: Մի կողմից՝ քրիստոնյա ազգի բանակն ու ժողովուրդը, մյուս կողմից՝ մահմեդականներինը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից. հսկայական տարբերություն կա ռազմական պոտենցիալում՝ հօգուտ Ադրբեջանի: Բացի այդ, հայտնի է, այդ թվում՝ ռուսական աղբյուրներից, որ զինյալները վերադարձել են սիրիական Ռաքքայից, իսկ նրանց միացել են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության զինյալները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Մենք կլինենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին, մենք աղոթում ենք, որ նրանք հաղթեն նվազագույն զոհերով: Մենք մինչև վերջ կսատարենք Ադրբեջանին»:
«Մինչև վերջը» նշանակում է հայկական հարցի վերջնական լուծո՞ւմ: Մեկուկես միլիոն հայ զոհերը բավարար չե՞ն:
Հայաստանում հայերի թիվը ներկայում 3,5 մլն է, իսկ ամբողջ աշխարհում՝ 10 մլն (Իտալիայում՝ 30 հազար. գրեթե նույնքան, որքան հրեաներն են): Նրանք կոտորածները վերապրածների ժառանգներն են: Լեռնային Ղարաբաղում նրանց թիվը շուրջ 150 հազար է: Երբ թվում է, որ հակամարտության լուծումն արդեն մոտ է, ամեն անգամ ինչ-որ բան է լինում: Այս ամենի հետևում զգացվում է Թուրքիայի ձեռքը, որը ցանկանում է վիճարկել գործող աշխարհակարգը, քանի որ իրեն Ռուսաստանի հետ հավասար դիրքում է զգում: Մնում է ադրբեջանական փախստականների խնդիրը, որը նավթով և բնական ռեսուրսներով հարուստ Բաքուն չի լուծում, մոտավորապես այնպես, ինչպես արաբներն են պաղեստինցիներին օգտագործել և օգտագործում Իսրայելի դեմ: Մինչ խնդրի լուծման ուղիներ են որոնում, կարևոր է լսել հայերին ուղղված համերաշխության ձայները: Ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պատերազմին խոչընդոտելու համար»:

Դիտվել է՝ 4218

Մեկնաբանություններ