Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այն, ինչ առաջարկել են համանախագահները, հայկական կողմի երազանքը չի եղել

Այն, ինչ առաջարկել են համանախագահները, հայկական կողմի երազանքը չի եղել
21.04.2016 | 21:26

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Պատասխանելով հարցին, թե ռուսական «Известия»-ն գրում է, որ սեղանին հատուկ փաստաթուղթ կա դրված, փոխարտգործնախարարն ասաց, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, մեծամասնությունն իրականությունից հեռու է: «Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է, թե որոշ պնդումներ ունի, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Պետք է առաջնորդվել ոչ թե լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով»,- նշեց Շավարշ Քոչարյանը: Նա պնդեց, թե բանակցություններում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: «Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք՝ եռակողմ համաձայնագրերը,- ասաց Շավարշ Քոչարյանը,- բնական է, արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք Է հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, հակառակ իր իսկ միջազգային պարտավորության, իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են, կարող է խախտել»։ Հետևաբար, ըստ փոխնախարարի, ապագայում էլ ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է հետ կանգնել իր ստորագրությունից: Դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ հարցին էլ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այսպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր»: Շավարշ Քոչարյանն ասաց, թե այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե այդ ժամանակը օգտագործում է դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է հակառակ ուղղությամբ:
«Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին: Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում: Եվ այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք շատ հետևողական»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ