Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով շարունակում է մերժել մշտադիտարկման գաղափարը»

«Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով շարունակում է մերժել մշտադիտարկման գաղափարը»
26.04.2016 | 08:44

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կարծում է, որ եթե ԼՂ անկախությունը չճանաչվի, ԼՂ-ն և ժողովուրդը կլինեն մեծ վտանգի մեջ: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումների մասով մշտադիտարկման առաջարկին, նա ասաց, թե գիտեն, որ ՀՀ-ն և ԼՂ-ն կողմ են, սակայն Ադրբեջանը խստորեն դեմ է: Ըստ նրա՝ պետք է եվրոպական ինստիտուտներն ամեն ինչ անեն, բոլոր ջանքերը գործադրեն, որ Ադրբեջանը կողմ լինի այդ մեխանիզմին։ «Եթե Ադրբեջանը շարունակի դեմ լինել այս մեխանիզմի գործադրմանը, կնշանակի, որ մեր համագործակցությունը և գործընկերությունը որևէ շրջանակներում կամ ֆորմատով չի կարող շարունակվել. դա կլինի Արևելյան գործընկերության շրջանակներում կամ այլ առևտրային կամ բանակցային շրջանակներում, որովհետև դա նշանակում է, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ իրականացնելով իր հարևանի նկատմամբ՝ շարունակում է մերժել մշտադիտարկման գաղափարը»,-ասաց նա և ակնհայտ համարեց, թե ով է ավելի շատ վախենում այդ մեխանիզմների գործարկումից: Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը ԼՂ անկախության ճանաչման հարցում. ԵԽ պատգամավորն ասաց, որ այս պահին այդ հարցում կոնսեսուսային դիրքորոշում չկա:

«Չճանաչված և վերջնականապես լուծում չստացած տարածքի մասին է խոսքը, և այնտեղ կա շատ ծայրահեղ տարածքային զգայունություն և պետք է հաշվի առնել ոչ միայն Վրաստանի դերը, այլ նաև Ուկրաինայի»,-ասաց նա և նշեց, որ ինքը ԼՂ ճանաչման հարցով կշարունակի իր լոբբին, քանի որ մեծ վտանգ կա, որ մի ամբողջ պետություն կարող են վերացնել: «Այն բոլոր մեխանիզմները, հռետորաբանությունը, որ մենք կիրառում էինք վերջին 22 տարում, որպեսզի որոշակի խաղաղ լուծման հասնեինք, մեզ դրական լուծման չեն բերում։ Կոնֆլիկտը չի կարող համարվել սառեցված, որովհետև հարյուրից ավելի զոհեր կան, կարևոր չէ, թե որ կողմում, բայց կան»,-ասաց նա: Ֆրանկ Էնգելն ասաց, որ չի կարծում, թե Հայաստանը կարող է ավելին անել, քան անում է այս պահին: «Փաստ է, որ Հայաստանը ագրեսիա չի ցուցաբերում, չի հարձակվում, այլ ընդամենը պաշտպանում է ինքն իրեն»,-ասաց նա:


Անդրադառնալով Ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ նա ասաց, որ թեև չի կարող 170 պետության համոզել, որ ճանաչեն, սակայն Լուքսեմբուրգում կարողացել է հասնել հաջողության: Ամեն դեպքում նա գտնում է, որ իրազեկվածության մակարդակը բարձրացել է և այլևս հարց չէ, թե Ցեղասպանություն եղել է, թե ոչ: Ըստ նրա՝ այդ առումով առաջընթաց գրանցված է: «Մյուս ամիս խորհրդարանի անդամների ցանց է ստեղծվելու, որոնք պետք է աշխատեն Ցեղասպանության իրազեկվածության բարձրացման և ամրապնդման հարցով և որը կօգնի, որ այս Ցեղասպանությունը ոչ միայն ճանաչվի, այլ նաև հետագա ցեղասպանությունները կանխվեն, որը շատ մեծ աշխատանք է իմ կարծիքով»,-հավելեց նա:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ