«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Չեմ բացառում, որ կարող են լինել ավելի լայնածավալ ռազմական գործողություններ»

«Չեմ բացառում, որ կարող են լինել ավելի լայնածավալ ռազմական գործողություններ»
26.04.2016 | 21:45

Հայկական կողմը դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չարած, ռուսական լրատվամիջոցները Երևանի ավտոբուսի պայթյունը որակել են որպես ահաբեկչություն։ Ինչո՞վ է սա պայմանավորված և կարելի՞ է մտածել, որ դա պաշտոնական մոտեցում է։ Այս և հրատապ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ։


-Մամուլում կարող են տարատեսակ հրապարակումներ լինել, սակայն դրանց հիման վրա հետևություններ անել չի կարելի։ Առավել ևս այն ընկալել որպես պետական մոտեցում ճիշտ չի լինի։
-Պարոն Նահապետյան, ՀՀ նախագահի հրամանով այսօր զինվորական երեք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից։ Ինչպե՞ս եք դա մեկնաբանում և կապվա՞ծ է դա քառօրյա պատերազմի հետ։
-Կարծում եմ` իրականացվել է իրավիճակի խորքային վերլուծություն և կայացվել է համապատասխան որոշում։ ՀՀ նախագահը, որպես զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար, ըստ սահմանադրության իրավասու է նշանակել և աշխատանքից ազատել զինված ուժերի հրամանատարական կազմին։
-Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՀՀ նախագահի երեկվա հարցազրույցին, որտեղ մասնավորապես խոսվում է Ղարաբաղի ազատ ինքնորոշման ինչ-որ ժամկետների մասին՝ Դուք հորդորեցիք պատասխանները կոնտեքստից դուրս չդիտարկել, դրանք կապել նախորդ մտքերի հետ։ Ըստ Ձեզ` ի՞նչ է նշանակում ժամկետ ասվածը, եթե Ղարաբաղի ժողովուրդը ընտրել է ազատ ինքնորոշման ճանապարհը։ Արդյո"ք ինքնորոշումը ժամանակավոր է լինում։
-Գիտե՞ք, բանակցային գործընթացի բոլոր մանրամասները չենք կարող բացել։ Եվ եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ չեմ էլ տիրապետում բոլոր մանրամասներին։ Ավելին, Հայաստանում սահմանափակ թվով պաշտոնական անձինք են տիրապետում այդ տեղեկատվությանը։ Այն ծավալով տեղեկատվությունը, որը մեզ հայտնի է, այո, բանակցությունների օրակարգում ներառված են։ Եվ կարևորագույն թեմաներից մեկը ԼՂՀ-ի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի դրսևորումն է։ Այդ առումով կան որոշակի գործողություններ, որոնք ենթադրում են, որ պետք է իրականացվեն բանակցութունների արդյունքում։
-Ես ինքնորոշման հարցում ժամկետ ասածն եմ ուզում հասկանալ։
-Որևէ ժամկետի վրա մենք հիմա չենք կարող կանգ առնել։ Առավել ևս այս փուլում, երբ բանակցային գործընթացը չի էլ սկսվել։ Մենք ընդամենը կարող ենք խոսել կրակի դադարեցման պայմանավորվածության մասին։ Երեկ հատկապես կարևորվեց հետևյալը․ հստակ հասցեական գնահատական տրվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ Սրա կապակցությամբ մենք տարբեր պետություններից և միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ գնահատական այն մասին, որ Ադրբեջանն է եղել նախահարթակ։ Եվ Ադրբեջանը պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև իր սանձազերծած պատերազմի համար։
-Ադրբեջանը ակտիվորեն շարունակում է հրադադարի խախտումը, օգտագործելով տարբեր զինատեսակներ։ Այս պահին հայկական կողմը միայն պաշտպանվում է։ Այսինքն` այսօր նույն իրավիճակն է, ինչ կար մինչև ապրիլի երկուսը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը և ի՞նչ զարգացում այն կարող է ունենալ։
-Մենք օրեր առաջ մեր փորձագետների հետ միասին քննարկել ենք ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Տարբեր տեսակետներ են հնչել, այդ թվում` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման հետ կապված։ Իսկապես, ունենք բավականին լուրջ մտահոգություններ և բոլոր դեպքերում, գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ելնելով տարածաշրջանում ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակից, չեմ բացառում, որ կարող են լինել ավելի լայնածավալ ռազմական գործողություններ։ Դրա համար միշտ պետք է պատրաստ լինել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ