Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
29.04.2016 | 00:41

...թե Վարդան Օսկանյանի կուսակցությունը որևէ կերպ չի կարող մտնել ապագա խորհրդարան, եթե «չխաղա» իշխանությունների հետ: Ընդ որում, «արագի մեջ» ստեղծված կուսակցությունում ներմուծվելու են նաև իշխանության մարդիկ, որոնք հարկավոր պահին, հարկավոր հրահանգով հետ են քաշվելու, ինչպես եղել է միշտ: Ի դեպ, Օսկանյանն առանձնապես շատ ուրախ և երջանիկ չի եղել այդ կուսակցության ստեղծմամբ. բացի մարդկային ռեսուրսների դեֆիցիտի խնդրից, եղել է նաև ֆինանսների, ինչպես նաև քաղաքական «պարտնյորների» խնդիր: Ընդ որում՝ նորաստեղծ կուսակցությունում, ինչպես ԲՀԿ-ի դեպքում էր, հիմնական մոդերատորը Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ «մարդ» Վահե Հովհաննիսյանն է, ով վերջերս շատ հաճախ հանդիպում է «Հայկական վերածննդի», «Քաղաքացիական սեկտորի» և ընդդիմադիր դաշտի մնացյալ ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 5845

Մեկնաբանություններ