Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անպատկերացնելի խիզախություն

Անպատկերացնելի խիզախություն
29.04.2016 | 00:42

Ռազմական թեժ գործողություններից հետո մեր զինվորների սխրանքների մասին այնպիսի պատմություններ են հասնում «թիկունք», որ առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել: Շփման գծում եղած զինվորականներից մեկը մի ցնցող պատմություն ներկայացրեց հայ զինվորի անպատկերացնելի քաջագործության մասին:
Ապրիլյան առաջին օրերին, երբ ուժգին հրետակոծվում էին հայկական գյուղերը, մեր կողմի նռնականետը հանկարծ փչանում է: Հրամանատարը որոշում է զենքը թողնել ու փոքր-ինչ նահանջել, քանի որ արկերի «տարափ» էր տեղում: Նռնականետից կրակող զինվորը դիմում է հրամանատարին, թե ինքը ցանկանում է գնալ և թշնամու նռնականետի համապատասխան մասը բերել ու գործի գցել մերը: Հրամանատարը կտրուկ արգելում է՝ նշանակում է գնալ մահվան բերան: Զինվորը համառում է:


Չդադարող կրակի տարափի տակ զինվորին հաջողվում է հասնել թշնամու զենքին: Նռնականետի տակ թաքնվելով, նա կարողանում է համապատասխան սարքը քանդել-հանել ու հետ վերադառնալ: Ողջ հրամանատարությունն այս աներևակայելի քայլից քարանում է: Ինչպե՞ս հաջողվեց, ինչպիսի՞ արիություն պետք է ունենալ նման քայլի դիմելու համար: Հաջորդ առավոտյան, երբ հրամանատարը գրկում է զինվորին ու ասում՝ իսկական հերոս ես, վերջինս մեղմ ժպիտով «զեկուցում» է. «Հրամանատար ջան, պետք լինի, էսօր էլ կարամ գնամ-գամ»:


Այս պատմությունը լսեցի այն ժամանակ, երբ ԱԺ-ում ԸՕ-ի բուռն քննարկումներ էին ընթանում: Պարզ է, չէ՞, որ իրական կռիվը ոչ թե որակյալ օրենսգիրք ունենալն է, այլ թե ով խորհրդարանական հաջորդ «կարկանդակից» որքան բաժին կստանա: Իշխանությունն իր տեղն է պահում, ընդդիմությունն էլ ձգտում է ստանալ ավելին: Աբսուրդն այն է, որ նույնիսկ այս լարված ու ծանր օրերին աթոռակռիվը շարունակվում է: Այստեղ են ասել` սթափվե՛ք:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ