Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանը կրակի հետ է խաղում, իսկ Թուրքիա՞ն

Հայաստանը կրակի հետ է խաղում, իսկ Թուրքիա՞ն
29.04.2016 | 10:24

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի՝ Էրդողանը ասել է. «Ընթացող բախումների ֆոնին Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը ուժեղանում են: Իսկ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանին լիովին աջակցել: Համենայն դեպս բացահայտ չի աջակցում, քանի որ Ադրբեջանի հետ շահավետ հարաբերություններ ունի: Բնակչության, բանակի թվի և մյուս հնարավորությունների տեսանկյունից Ադրբեջանի կարողությունը անհամեմատ ավելի մեծ է Հայաստանի կարողությունից: Ադրբեջանը նման չէ տարածաշրջանի երկրներին՝ ոչ Վրաստանին, ոչ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել: Միայն Ղրիմում կարողացավ, քանի որ թաթար բնակչության թիվը քիչ էր: Ռուսաստանը սխալ է գործում»:

Թուրքական «Սթար» լրատվականի հաղորդմամբ` Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան հայերի նկատմամբ բարյացկամություն է ցուցաբերում. «Թուրքիայում շուրջ 100 հազար հայ կա, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացի չի: Կացության իրավունք չունեցողներին նույնպես ըմբռնումով ենք մոտենում: Վերադարձրինք մեր հայ քաղաքացիների համայնքային գույքը: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հրապարակեցի»:
Նախօրեին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Բաքվում կայացած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանի կարիքն ունի և առանց նրա հետ բարեկամության հաստատման երկար կյանք չի կարող ունենալ. «Բոլորը գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմ չի ուզում: Պատերազմ ուզում են հայ ազգայնականներն ու նրանց աջակցող արտաքին ուժերը: Այդ պատճառով էլ Հայաստանի ժողովուրդը պետք է ջանք գործադրի Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու ուղղությամբ»:


Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը խոստովանություն է, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել՝ ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը», - ընդգծել է Շավարշ Քոչարյանը։

«Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ», - շարունակել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը՝ ամփոփելով. «Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»:

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ