Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բակո Սահակյան. Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրությունն ավելի դիպուկ գնահատականներ պետք է տա

Բակո Սահակյան. Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրությունն ավելի դիպուկ գնահատականներ պետք է տա
29.04.2016 | 10:26

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստ է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե կռմբահարեն Ստեփանակերտը՝ Atsakhtimes-ին հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Իմ հաջորդ հրամանն է եղել` դուրս բերել կրակային դիրքեր մեր զենիթահրթիռային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, մեր հրթիռային համակարգերը և նման քայլի դեպքում մեր պատասխանը կլիներ համարժեք»,-ասել է Բակո Սահակյանը, պատասխանելով հարցին, թե իրատեսակա՞ն էր դիտվում Ադրբեջանի սպառնալիքը, որ կգնային Ստեփանակերտը ռմբահարելու քայլին: «Այլևս կասկածի առնել կնշանակի, որ մենք շարունակում ենք մնալ մոլորվածի կարգավիճակում։ Դպրոցում սպանված մեր 12-ամյա երեխան, մեր գլխատված տղաների մարմինները, իրենց բնակարանում սպանված մեր 90-ամյա ծնողները, մյուս վայրագությունները վկայում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց և երեխաներին»,-հավելել է ԱՀ նախագահը և ամփոփել, որ Ստեփանակերտը պարտավոր էր համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին՝ «և մեր հետագա բոլոր գործողություններն իրականացնել` ելնելով այդ դաժան ճշմարտությունից»:
Պատասխանելով հարցին, թե Արցախյան հերոսամարտն էր համարվում առասպելներ ծնող ժամանակաշրջան, սակայն ապրիլյան քառօրյան վկայեց, որ զավակները չեն զիջում ծնողներին, Բակո Սահակյանը նկատեց, որ դժբախտ են այն ժողովուրդները, որոնց կյանքը չի ուղեկցվում առասպելներով և նշեց, որ մեր այս տղաները նոր առասպելներ հյուսեցին և հպարտության տեղիք տվեցին այնպես, ինչպես մենք հպարտանում ենք Սասունցի Դավթի ու մյուս հերոսների մասին առասպելներով: Ըստ Բակո Սահակյանի` սա վերաբերում է ինչպես երիտասարդ զինվորներին, այնպես էլ կամավորականներին: Նա նշեց, որ Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրությունն ավելի դիպուկ գնահատականներ պետք է տա, քանի որ Ադրբեջանի վայրագությունները ոչ միայն հայերին ու Արցախին են սպառնում, այլ նաև միջազգային հանրությանը: «Բավարարված չենք նրանց հայտարարություններից ու գործողություններից, միջազգային հանրությունը նման դեպքերում պետք է կիրառի նրանց կարգի հրավիրելու բոլոր միջոցները»,-հավելեց ԱՀ նախագահը՝ պատասխանելով հարցին, որ Ապրիլյան պատերազմը հանրապետության տարեգրությունը բաժանեց մինչև և հետո շրջափուլերի։ Հարցազրույցի պահին Բակո Սահակյանը քաղաքացիական հագուստով էր, նշանակում է, որ պատերազմական ու հետպատերազմական փուլերը հաղթահարվա՞ծ են. «Այս օրերի ընթացքում ես լինում եմ ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական համազգեստով: Պահանջն է այդպիսին: Կապված հարցի հետ, թե հաղթահարված են խնդիրները, ես կասեի, որ ոչ թե հաղթահարված են, այլ գտնվում ենք հաղթահարման շրջանում: Մեր խնդիրներին գումարվել են նոր խնդիրներ և այս պահի դրությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում վերադառնալու բնականոն կյանք»։ Բակո Սահակյանը նշեց, որ արդեն Արցախի կրթական հաստատություններում, մշակութային օջախներում ստեղծված են անհրաժեշտ պայմանները` բնականոն կյանքի վերադառնալու: «Մենք աշխատանքներ ենք իրականացնում գյուղատնտեսական ոլորտում, գտնվում ենք գարնանացանի ժամանակաշրջանում և մեր հացի մշակները, հողօգտագործողներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Միջոցառումներ ենք իրականացնում մեր արդյունաբերական հատվածի հետ կապված և այս աշխատանքները իրականացնում են ոչ միայն կառավարման համակարգի պատասխանատուները, այլ այս գործընթացին մասնակցում են մեր քաղաքացիները , արհեստավորները, մեր բժիշկները, մեր արվեստագետները»,-շարունակեց Արցախի նախագահը: Նա նշեց, որ գործընթացին իրենց ազդեցիկ մասնակցությունն են բերում Մայր Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: «Ստեղծված են բոլոր նախադրյալները և մենք ամեն կերպ նպաստելու ենք, որ այդ բնականոն կյանքին վերադառնալու հնարավորինս կարճ ժամկետում»,-հավաստիացրեց Բակո Սահակյանը:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ