Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը մնում է ամենաժողովրդական քաղաքական գործիչը Ռուսաստանում

Պուտինը մնում է ամենաժողովրդական քաղաքական գործիչը Ռուսաստանում
29.04.2016 | 17:22

Ըստ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումների, թեև Պուտինը մնում է Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը, նրան քննադատողների թիվն աճել է։ Պուտինի գործունեությանը վստահում է հարցվածների 82 տոկոսը, հարցված ռուսաստանցիների կեսից ավելին համարել է, որ Պուտինը մեղավոր է երկրում ծաղկող կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։ Հարցին, թե Պուտինը չարաշահե՞լ է իշխանությունը, հարցվածների 51 տոկոսը դրական է պատասխանել, 14 տոկոսի կարծիքով, միանշանակ չարաշահել է, 37 տոկոսն ասել է, որ հավանաբար չարաշահել է, և միայն 16 տոկոսը չի հավատում, թե Պուտինը երբևէ չարաշահած լինի իշխանությունը։ Անցած տարի այս հարցին դրական էր պատասխանել հարցվածների 22 տոկոսը։ Անցած տարի դիտարկմանը, որ եթե նույնիսկ կոռուպցիայի տեղեկությունները ճիշտ են, ավելի կարևոր է, որ Պուտինի օրոք երկիրը սկսել է լավ ապրել, արձագանքել էր հարցվածների 31 տոկոսը, այս տարի՝ 18 տոկոսը։ Հարցումները կենտրոնն անցկացրել է ապրիլի 22-25-ին, մասնակցել է 1600 ռուսաստանցի։


Պուտինից բացի, Ռուսաստանում ժողովրդականություն են վայելում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, երրորդը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է, չորրորդը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Լևադան» հիշատակում է Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու, ՌԴ կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի անունները։

Եթե նույնիսկ ռուսաստանցիները սկսել են բացասական գնահատականներ տալ Պուտինի գործունեությանը, օրինակ, Պանամական օֆշորային սկանդալից հետո, Պուտինին այլընտրանք ռուսաստանցիները չեն տեսնում։ Փորձագետները դա համարում են հեռուստատեսային քարոզչության արդյունք։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ