ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

ԵԽ գլխավոր քարտուղարի զեկույցը զգուշացնում է ՀՀ իշխանություններին, որ տնային աշխատանք ունեն կատարելու

ԵԽ գլխավոր քարտուղարի զեկույցը զգուշացնում է ՀՀ իշխանություններին, որ տնային աշխատանք ունեն կատարելու
29.04.2016 | 17:28

Մայր ցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Եվրոպայում մարդու իրավունքների 2015-ի զեկույցում չնայած ամփոփում է 2015-ի տվյալները, զեկույցի առաջին տողում անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են հալվել սառեցված հակամարտությունները»:

Ըստ Յագլանդի զեկույցի, դատական համակարգը գործնականում անկախ չէ, հաղորդումները շարունակվում են, չնայած՝ Հայաստանը ներկայացրել է լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար նման փորձերի մասին հաղորդելու պարտավորություն։ Անդրադարձ է եղել հավաքների ազատության հարցին, Հայաստանում և ոչ միայն, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։
Զեկույցում անդրադարձ կա Հայաստանում 2015-ի դեկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակում են մնալ թույլ՝ բարեփոխումների վճռորոշ ընթացքում։

Զեկույցում նշվում է, որ 2015-ին մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Անդորրայում, Հունաստանում, Իտալիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Լիխտենշտեյնում, Իսլանդիայում, Ադրբեջանում, Թուրքիայում չկան անկախ մարմիններ, որ կզբաղվեին խտրականության հարցերով հանրային և մասնավոր հատվածներում։

Դիտվել է՝ 1974

Մեկնաբանություններ