Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում նահանջել է 5-րդ հորիզոնական

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների թվում նահանջել է 5-րդ հորիզոնական
29.04.2016 | 17:29

Business Georgia-ի փոխանցմամբ՝ 2016-ի հունվար-մարտին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 միլիարդ 145 միլիոն դոլար, որ 7 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին՝ վկայում են Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալները: Առաջին եռամսյակում Վրաստանից արտահանումը կրճատվել է 12 տոկոսով՝ մինչև 443 միլիոն դոլար, իսկ ներկրումը նվազել է 5 տոկոսով՝ մինչև 1 միլիարդ 703 միլիոն դոլար: 2016-ի հունվար-մարտին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան՝ 342 միլիոն դոլար, Իռլանդիան՝ 210 միլիոն դոլար, Ռուսաստանը՝ 185 միլիոն դոլար: Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 169 միլիոն դոլար, Ադրբեջանը 5-րդն է՝ 160 միլիոն դոլար: Նախորդ տարիներին Ադրբեջանը Վրաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների թվում կայուն երկրորդն էր՝ զիջելով միայն Թուրքիային:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ