«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵԱՏՄ-ում նախապատրաստվում է փաստաթուղթ Մետաքսի ճանապարհի նախագծի հետ կցորդման մասին

ԵԱՏՄ-ում նախապատրաստվում է փաստաթուղթ Մետաքսի ճանապարհի նախագծի հետ կցորդման մասին
29.04.2016 | 17:31

ԵԱՏՄ շրջանակում ընթանում է փաստաթղթի նախապատրաստություն կազմակերպությունը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հետ կցորդելու մասին՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Չինաստանն ու ԵԱՏՄ-ն ունեն խորհրդատվական մեխանիզմ, որի շրջանակում քննարկվում են նման հարցերը։ «Ներկայում ավարտվում է դիրքային փաստաթղթի նախապատրաստումը և միաժամանակ ընթանում է երկխոսություն՝ հեռանկարային նախագծերի ցուցակի համաձայնեցման ուղղությամբ՝ այդ նախագծերի իրագործման և կցորդման ուղղությամբ»,- ասել է Լավրովն իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսում։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ