Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարկ Քիրք. Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ

Մարկ Քիրք. Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ
29.04.2016 | 17:32

Ժամանակն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից բախվի ԼՂՀ դեմ իրականացրած իր ռազմական ագրեսիայի հետևանքներին: The Hill-ում հոդված է գրել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի սենատոր Մարկ Քիրքը: Նա ներկայացրել է, թե ինչպես երկարատև սպառազինվելուց հետո ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնածավալ հարձակում իրականացրեց ԼՂՀ-ի նկատմամբ, որը պատճառ դարձավ 1994-ին կնքած հրադադարի ամենամասշտաբային խախտման:

«Հրադադարի ռեժիմը ստուգող մեխանիզմների բացակայության պարագայում Ադրբեջանն ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում` իր գործողությունների համար չբախվելով որևէ հետևանքի: Սա պետք է փոխվի»,- նշել է Քիրքը: Նա աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին, որ առաջարկում են կիրառության մեջ դնել հրադադարի ռեժիմի խախտումները մշտադիտարկման ենթարկող մեխանիզմներ, որոնք կպարզեն, թե որ կողմից են գալիս կրակոցները, շփման գծից հեռացնել դիպուկահարներին: ԱՄՆ-ի օրենսդիր գործիչը փաստել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամներ, ԱՄՆ-ի պետդեպն ու Մինսկի խմբի համանախագահներն աջակցել են նախագծին: Հայաստանն ու ԼՂՀ-ն ևս համաձայնել են, Ադրբեջանը շարունակում է մերժել: «ԱՄՆ-ի ղեկավարությունը պետք է դադարեցնի արյունահեղությունը, որտեղ Ադրբեջանը հարձակվում է ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ այնուհետև Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Մենք այլևս չպետք է ընդունենք Բաքվի աղաղակող երկերեսանիությունը: Կոչ եմ անում ԱՄՆ վարչակարգին Ռոյս-Էնգելի առաջարկները բարձրացնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում»,- ասել է Քիրքը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրության քննադատությանն է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների հարցով: «Ադրբեջանը պետք է ցույց տա ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը, որ իսկապես ցանկանում է խաղաղության գործընկեր լինել Հայաստանի և ԼՂՀ-ի հետ: Բաքուն պետք է ամբողջությամբ ընդունի Ռոյս-Էնգել առաջարկները:


Ալիևի ընտրությունն ակնհայտ է. նա կամ պետք է լծվի հայերի հետ դիվանագիտական բանակցություններին` խաղաղ պայմանների ներքո, կամ պետք է շարունակի ռազմական և անօգուտ քաղաքականությունը: Եթե ընտրի երկրորդը, պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած գործողություն միայն ավելի կհաստատի ԼՂՀ փաստարկը, որ ինքը պետք է գնա Կոսովոյի ճանապարհով: Որպես Կոսովոյի պատերազմի վետերան, ես իսկապես հույս ունեմ, որ Ադրբեջանը գիտակցում է` ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- եզրափակել է հոդվածը Քիրքը:

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ