Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի երևանյան համերգը

Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովի երևանյան համերգը
30.04.2016 | 01:12

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմիի» մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը: Հռչակավոր դաշնակահարի մենահամերգը տեղի կունենա մայիսի 10-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Արխանգելսկում ծնված Պլետնյովն իր տաղանդն ի ցույց է դրել վաղ տարիքում՝ Մոսկվայի կոնսերվատորիա ընդունվելով 13 տարեկան հասակում։ 1978-ին արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի Չայկովսկու անվան վեցերորդ միջազգային մրցույթում: Այդ ժամանակվանից նա՝ որպես մենակատար, բազմիցս ելույթներ է ունեցել աշխարհի ամենանշանավոր նվագախմբերի և դիրիժորների հետ:
1990-ին Պլետնյովը հիմնադրել է Ռուսաստանի ազգային նվագախումբը, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը: Ամեն տարի, Պլետնյովի և այլ ականավոր դիրիժորների ղեկավարությամբ, նվագախումբը շրջագայում է Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: 1996-ին Ատլանտայում նվագախմբի ելույթով է բացվել օլիմպիական խաղերը:
Պլետնյովը 1993-ից ձայնագրվում է «Դոյչե գրամոֆոն» ֆիրմայի համար, իսկ նրա սկավառակները բազմիցս առաջադրվել են «Գրեմմի» մրցանակին: «Եթե երաժշտությունը մշակում է ժամանակը, ապա ժամանակը Պլետնյովի համար չի կարող չափվել տեխնիկական առումով, այլ ավելի շուտ՝ բարձր արվեստի անսահմանությամբ, լարվածությամբ և դրա լուծմամբ»,- գրել է«Կրեշչենդո»-ն Բեթհովենի շարքի մասին։ «Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ Նա երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»: Նրա նվագը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ