Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վ. Սպիվակովը՝ հայ ժողովրդին. «Ես վստահ եմ՝ սիրո միջոցով դուք ամեն ինչ կհաղթեք

Վ. Սպիվակովը՝ հայ ժողովրդին. «Ես վստահ եմ՝ սիրո միջոցով դուք ամեն ինչ կհաղթեք
30.04.2016 | 13:59

Ապրիլի 29-ին Վլադիմիր Սպիվակովը երևանյան համերգից հետո, դիմելով հանդիսատեսին, իր սրտի խոսքը ասաց. «Ես մտածում եմ, թե ինչու են այսքան շատ դժբախտություններ աշխարհում։ Ոչ միայն Հայաստանում և այլ երկրներում, այլ ընդհանրապես՝ աշխարհում։ Կարծում եմ՝ մարդկությունն ապրում է հետաքրքրությունների և գաղափարների միջև։ Հետաքրքրությունները ժամանակավորապես հաղթում են։ Իրականում վերջիվերջո հաղթում է ու պետք է հաղթի գաղափարը։ Ամբողջ աշխարհում սիրո էներգիայի պակաս կա…»։

«Այսօր քայլում էի Երևանի փողոցներով։ Ինձ ժպտում էին, բարևում։ Մի մարդ մոտեցավ և ասաց՝ Վլադիմիր ջան, մենք Ձեզ շատ ենք սիրում, և դա փոխադարձ է, ու դա տեսնում է Աստիված։ Ձեր ժողովրդի մեջ շատ է սերը։ Դա երջանկություն է։ Ես վստահ եմ, որ սիրո միջոցով դուք ամեն ինչ կհաղթեք։ Սիրեք ձեր ծնողներին, երեխաներին, մերձավորներին, սիրեք օտարներին»,- ասել է Սպիվակովը։


Դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի խոսքը ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտվել է՝ 2312

Մեկնաբանություններ