Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստան-Ռուսաստան. Ոչ մեկին այլևս չի գրավում եղբայրական ժողովուրդների մասին շոուն

Հայաստան-Ռուսաստան. Ոչ մեկին այլևս չի գրավում եղբայրական ժողովուրդների մասին շոուն
30.04.2016 | 20:24

Լեռնային Ղարաբաղում 4-օրյա պատերազմից հետո Երևանում աճում է քննադատության ալիքը Մոսկվայի ու Բաքվի հետ Մոսկվայի ռազմական գործարքների հասցեին՝ գրում է Die Presse-ը: Մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերադարձավ Հարավային Կովկասից, որտեղ միջնորդի դեր էր կատարում հակամարտող Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքական ղեկավարության միջև:

Բանակցություններում, որոնք անարդունք ավարտվեցին, խոսքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին էր: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում «ոչ խելամիտ» որակեց կոնֆլիկտի էսկալացիայից անմիջապես հետո բանակցությունները վերսկսելու Մոսկվայի պահանջը: Հետագայում էլ կոնֆլիկտի երկու կողմերին զենք մատակարարելու մտադրության մասին Մոսկվայի հայտարարությունը ավելի ու ավելի շատ է քննադատվում Հայաստանում: Հայաստանցիները «Հայաստանի ռուսական օկուպացիայի» դեմ բողոքի ցույց արեցին Երևանում ՌԴ դեսպանատան առաջ:


«Հայ հասարակությունը միանգամայն քննադատաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, արդեն չի զգացվում ոչ սեր, ոչ բարեկամություն,- Die Presse-ի լրագրող Յուտա Զոմերբաուերի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:- Ոչ մեկին այլևս չի գրավում եղբայրական ժողովուրդների մասին այս շոուն»: Անվտանգության քաղաքականության տեսակետից՝ Երևանը Մոսկվայից կախման մեջ է: Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազա կա, Ռուսաստանը աջակցում է սահմանների պաշտպանությանը և հարձակման դեպքում պիտի պաշտպանի Կովկասի հարավում գտնվող այս պետությունը: Հայաստանը մտավ ԵԱՏՄ-ի կազմի մեջ, որ Ռուսաստանի հովանու ներքո է, հրաժեշտ տալով ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրին՝ ոչ առանց Մոսկվայի էներգետիկ ճնշման: Մոսկվայի հասցեին Երևանի քննադատությունը նաև ներքաղաքական հաշվարկ ունի: Կառավարությունը Երևանում ճնշման տակ է հայտնվել կռիվներից հետո, որոնց ժամանակ հարյուրից ավելի մարդ է զոհվել և որոնք հանգեցրել են տարածքների կորստի:

Շատ հայեր քաղաքական էլիտան համարում են ծերացած և կոռումպացված: Կառավարությունը շեշտը դնում է «հայրենասիրական դիրքերի» վրա: Հայերի գերակշռող մեծամասնությունը չի ցանկանում Բաքվին զիջումներ անել, չի աջակցում նաև ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարին: Հարավային Կովկասում կրկնվող էսկալացիայի սպառնալիքը օդում կախված է:


Յուտա ԶՈՄԵՐԲԱՈՒԵՐ, Die Presse, Ավստրիա
Հ.Գ. Նկատե՞լ եք, որ միջազգային մամուլի արձագանքները սովորաբար ոչ այնքան համարժեք են իրականությանը, որքան տվյալ երկրում գործող կարծրատիպերին, որ ձևավորվել են Հայաստանի արտաքին քաղաքականության և Հայաստան-աշխարհ փոխհարաբերությունների անցած տասնամյակներում: Առավել ևս այդ արձագանքները մնում են իրավիճակն արձանագրելու, բայց ոչ վերլուծելու շրջանակներում: Իսկ եթե փորձեին քայլ առաջ անել, պիտի հանգեին ստեղծված իրավիճակի մեղավորների խնդրին: Եթե ևս մի մեկ քայլ առաջ անեին, պիտի հանգեին մեղավորին պարզելուց հետո պատժելու խնդրին, շատ հեշտ է ներկայացնել ինչ կա՝ սեփական ընտրությամբ, ու՝ վերջակետել, որ օդում պատերազմ է կախված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ