«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում

Ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում
03.05.2016 | 00:58

Թվում էր՝ Վարդան Օսկանյանի ստեղծած կուսակցությունը գոնե մասամբ պետք է արթնացներ հայաստանյան ներքաղաքական «դանթող» դաշտն ու «կլինիկական մահվան» մեջ գտնվող խորհրդարանը: Երկու ուղղությամբ էլ հիասթափությունն անչափ խոր ու անփարատ էր: Նախ Օսկանյանի` բավականին սիմվոլիկ անուն ունեցող կուսակցությունը հենց առաջին «բեմելով» արձանագրեց` եկա ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք: Ընդ որում, նկատի չունենք այն հանգամանքը, որ մամուլում տևական շեփորվում էր, թե Օսկանյանի կուսակցությունում ահավոր խարիզմատիկ գործիչներ են լինելու, որոնք քաղաքական դաշտ են մտնելու այնպիսի հուժկու «բագաժով», որ թե՛ միջազգային, թե՛ հայ հանրությունը ա՜խ է քաշելու: Հիասթափեցնողն այն ապահամախմբումն էր, որ տեղի ունեցավ նույն այս կուսակցության շուրջ` հենց առաջին օրը: Այո, խոսքը ԸՕ-ի քվեարկությանն է վերաբերում: Անկախ «Համախմբման» խորհրդարանական խարիզմատիկների հետին թվով արած հայտարարությունից (հիշենք, որ միայն Օսկանյանն էր քվեարկել դեմ, մնացյալը չեն քվեարկել, ինչն էլ նշանակում էր` համաձայն էին ԸՕ-ի իշխանական տարբերակի հետ, բայց «ամաչում» էին ասել այդ մասին), բոլոր դեպքերում, ինչո՞ւ այդպես անփառունակ ստացվեց նորածին կուսակցության բեմելը: Չմոռանանք նաև, որ պարոն Օսկանյանը կուսակցության հռչակման պահին հարկ համարեց ասելու՝ չեն պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բա դարձել եք ընդդիմություն, որ ի՞նչ անեք՝ հաստատապես կհարցներ նրանց Սերժ Սարգսյանը: Ինչևէ. համախմբվենք «Համախմբման» շուրջը և ասենք` ինչու այդպես անփառունակ ստացվեց վերջինիս մուտքը քաղաքական դաշտ, քանզի նորաստեղծ կուսակցությունը փորձում է առաջնորդվել հետևյալ «դեկրետներով».
ա) Քանի դեռ Սերժ Սարգսյանը ձիու վրա է, պետք է խաղալ Սերժ Սարգսյանի հետ կամ առնվազն նրա աշխատակազմի ղեկավարի և մնացյալի հետ, քվեարկել վերջիններիս երկնած ԸՕ-ին ոչ թե դեմ, այլ լոյալ, որպեսզի «նորածին կուսակցությունը» չտրորվի ձիու սմբակների տակ:
բ) Իսկ եթե այնպես ստացվի, որ 2017-ի ընտրությունները (ընտրությունները, ըստ Օսկանյանի, մեզանում կեղծվել են քսան տարի շարունակ, Օսկանյանն էլ այդ ժամանակ ապրել է «այլ մոլորակում» և ոչ մի կապ չի ունեցել իշխանությունների և ընտրությունների հետ) կեղծվեն, միջազգային հանրության ճնշմանը և հայ ժողովրդի արդար ցասմանն էլ միակցվի ղարաբաղյան խնդրի սրացումը, ապա «Համախմբումը», նրա երևացող ու չերևացող մոդերատորները կունենան կատարյալ ֆորս մաժոր:
Ասել է` կառաջանա համանման վիճակ, որը եղավ 98-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ, և իշխանությունը սկուտեղի վրա մատուցվեց Օսկանյանի ու «Համախմբման» հետ ոչ մի կապ չունեցող Ռոբերտ Քոչարյանին: Եվ քանի որ կա բուդդիստական մի մեծ ճշմարտություն` այստեղ, այս պահին, իշխանությունն այդ պահին կարող է վերցնել նա, ով հայտնվում է ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում: Մեկ նուրբ արձանագրմամբ. «սկուտեղը» 98-ին մոդերացվածների առաջ դրել էին ուժայինները: Այսօր, եթե անգամ թռուցիկ պատկերացնենք, թե կարող է լինել նման ֆորս մաժոր` գումարած ղարաբաղյան խնդիր, ապա ուժայինների` Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի և Գեորգի Կուտոյանի հոգին՝ հոգուն, սիրտը սրտին է երկրի նախագահի հետ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ