Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շայլոկի զավակ, ես սիրում եմ հրեա ժողովրդին

Շայլոկի զավակ, ես սիրում եմ հրեա ժողովրդին
13.05.2016 | 01:19

Թե ինչ է գրել Washington Times օրաթերթը, ինձ համար կարևոր չէ: Ոչ թե այն բանի համար, որ մեծամիտ մարդ եմ և հաշվի չեմ առնում հեղինակավոր մամուլի ասածը, այլ որովհետև այդ թերթի էջերով հրամցվածը կարելի է համարել կեղտոտ ռումբ՝ ուղղված հայ ժողովրդի դեմ: Ըստ Իսրայելի Բեգին-Սադաթ կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Մորիսոնի հոդվածի, առանց որևէ կոնկրետ փաստերի, փորձ է արվում այնպես ներկայացնել, թե Հայաստանը միջուկային կեղտոտ ռումբ է ստեղծում: Միշտ ասել եմ, որ ես սիրում և խոնարհվում եմ հրեա ժողովրդի տաղանդավոր զավակների առջև, որոնք քիչ բան չեն արել մեր վիշտը թեթևացնելու համար: Միայն Ֆրանց Վերֆելը բավական է այդ ժողովրդին միշտ երկրպագելու համար: Ասել եմ նաև, որ ինձ համար կա աշխարհում հրեայի երկու տեսակ՝ ազնիվ, հանճարեղ, մարդասեր և, հրեականից բացի, ուրիշ ոչինչ չտեսնող սիոնիստ:

Հիմա այդ կեղտոտ պրոպագանդայի ներկայացուցչին կուզենայի հարցնել և այն էլ Շեքսպիրի բառերով, որ ասում է Շայլոկն իր թվացյալ թակարդն ընկած Անտոնիոյին.
-Ես ո՞վ եմ, մի ջհուդ, որին վիրավորում էիք ամեն քայլի, նույնիսկ շուն ջհուդ, սակայն այժմ, համաձայն գրազի, ես իմ երկու գրվանքան եմ միայն ուզում:


Էլ կարիք չկա շարադրելու հայտնի դրամայի հետագա զարգացումները, բայց չեմ կարող չասել. այ դու, Շայլոկի չարակամ սերունդ, այդ ինչո՞ւ աչք ես փակում սեփական մաքուր ատոմային ռումբի գոյության փաստի վրա և չարախոսում ես մեզ` հայերիս, դեռ չունեցած կեղտոտ ռումբի համար: Շայլոկի զավակ, ձեր ինչի՞ն է պետք այդ ատոմային ռումբը, և ասեմ՝ որտեղ հրեան է մտել, արաբ խաղաղ բնակիչը չի փախել, կամ հակառակը: Ինչո՞ւ։ Որովհետև անգամ սիոնիստ կառավարողները հակաարաբական թշնամանք ամեն օր, ամեն վայրկյան չեն պրոպագանդում հրեա ժողովրդի մեջ: Իսկ թուրք կառավարողները (Էրդողանը, Իլհամը մեր օրերի երիտթուրքերի նորօրյա կերպարներն են) անգամ այսօր երազում են մեզ վերացնել աշխարհից: Մեզ պետք է կեղտոտ ռումբը, բայց ոչ հրեա կամ որևէ այլ ժողովրդի ոչնչացնելու համար, այլ որպես զսպաշապիկ մեզ աշխարհից վերացնողների երազանքները խափանելու համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Շայլոկի զավակ, ես սիրում եմ հրեա ժողովրդին, և քո կեղտոտությունը իմ մեջ կեղտոտ զգացում չի առաջացնում ազնիվ հրեայի նկատմամբ:

Դիտվել է՝ 3040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ