Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ճանաչել զԱրցախն և զիմաստություն

Ճանաչել զԱրցախն և զիմաստություն
13.05.2016 | 01:36

Արցախի ճանաչման օրինագիծն արդեն խորհրդարանում է:
Փաստենք մեկընդմիշտ. դա դիվանագիտական, նաև ռազմավարական ճշգրիտ, թիրախավորված քայլ էր. պահել առայժմ այս նախագիծը դարակում, հարկավոր պահին շարժման մեջ դնել այն: Հարկավոր պահն էլ, այո, լայնածավալ պատերազմն է, որը կսկսի Ադրբեջանը: Հիշենք, որ Հայաստանը մինչև հիմա, որպես միջազգային սուբյեկտ, չի ճանաչել Արցախը բացառապես մեկ` լայնամասշտաբ պատերազմ չհրահրելու մոտիվացիայով։ Բայց երբ այն սկսվի (Աստված մի արասցե), ապա խնդիրն ինքնին կպարտադրի անել դա:
Հիմա իրար վրա հավաքենք բոլոր տեսակետները: Բանն այն է, որ թե՛ Հայաստանում` ի դեմս ՀԱԿ-ի և նրա լիդերի, թե՛ Ռուսաստանում, թե՛ արևմտյան հանրությունում կարծիքներն անչափ տարբեր են այս առնչությամբ: Ինչ են պնդում Հայաստանում, բոլորս գիտենք, այդ թվում և` ԼՏՊ-ի մասով: Մի պահ ոտներս կախ գցենք արևմտյան տեսակետը հասկանալու համար, ապա անցնենք «մայր-Ռուսաստանին»:


Այս հարցում Արևմուտքում, ինչպես` Արևմուտքում. նրանք «տակից», դիցուք, իրենց պրոտեժե Զարուհի Փոստանջյանի միջոցով մեսիջավորում են, որ հնարավոր են համարում եվրոպական մի քանի երկրների կողմից, Հայաստանի ճանաչումից հետո, նույնպես ճանաչում։ Բայց քանի որ «ձուկը ջրում» «բազարը», այն էլ այսքան նուրբ հարցում, ուղղակի խելամիտ չէ, եթե անգամ ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էլ իր հերթին է ասել, թե ճանաչման դեպքում միջազգային ասպարեզում կսկսվի ճանաչման շքերթ: Այդ իսկ պատճառով Արևմուտքին հանգիստ թողնենք, որը մի ձեռքով` ԱՄՆ յոթ նահանգներին «թույլ է տալիս» ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սակայն ինչպես ցեղասպանության դեպքում, բոլոր նահանգները ճանաչում են ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ը չի ճանաչում: Նույնական վիճակ կարող է լինել: Ասել է` Արևմուտքը հաճույքն ու օգտակարը համատեղելով, հընթացս ոտքի վրա է, եթե հանկարծ Ռուսաստանն «այն չանի» այս կողմերում, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում: Հավարտ էլ չմոռանանք, որ ԱՄՆ պետդեպը ևս մեկ անգամ այս օրերին ասաց, որ ճանաչում է… Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ընդհանուր փաթեթով, հանրաքվեի միջոցով: Դո՛ւ ասացիր:


Դառնանք մեր հույժ ռազմավարական գործընկեր Ռուսաստանին: Այնտեղ ընդհանրապես «խառնաշփոթ» է. Լավրովն ու Պեսկովը «դեմ» են, սակայն նախորդ օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղարը մեկընդմիշտ «մատնեց» ռուսական ներքին տրամադրությունը՝ ասելով, որ Ռուսաստանը զենք չի տա Հայաստանին այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը:


Դո՛ւ էլ ասացիր:
Ի՞նչ է ստացվում: Եթե Ադրբեջանն իսկապես հարձակվի Հայաստանի վրա, իսկ շփման գծում կուտակումներն այնպիսի աննախադեպ քանակի են` երկու կողմից էլ (այդ դեպքում ռուս գրող Չեխովը հաստատ մեղավոր չէ, որովհետև պատից կախված հրացանը մի օր կրակում է), ապա հասկանալի է` ինչ կարող է լինել այդպիսի կուտակման դեպքում:
ՈՒ, Աստված մի արասցե, եթե բախումն իսկապես տեղի ունենա, ապա իր հերթին, ինչպես վերևում արձանագրեցինք, Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը:
Այ, սրանից հետո է, որ Ռուսաստանն անելիք է ունենում: Ո՛չ, չի ճանաչում Ռուսաստանն Արցախի անկախությունը:


Ռուսաստանը կարող է անկախ ճանաչված Ղարաբաղը տանել ԵԱՏՄ… եթե ճանաչված Ղարաբաղը դա ցանկանա: Հակառակ Ադրբեջանի: Հակառակ բոլորի: Հարցը փակելով «գեղագիտորեն» և մեկընդմիշտ:
Ահա այսպիսի հնարավոր սցենար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ