Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը պատժո՞ւմ է Ադրբեջանին

Ռուսաստանը պատժո՞ւմ է  Ադրբեջանին
17.05.2016 | 21:00

Երեկ բոլորը շունչները պահած սպասում էին, թե ինչ է տեղի ունենալու Վիեննայում` երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում, որն առավել քան բարձր մակարդակի էր, քանզի տեղի էր ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ:


Մինչ կփորձենք հասկանալ, թե հանդիպումը որքանով արդյունավետ ստացվեց, հաշվենք իրավիճակը, որի ներքո հանդիպումը տեղի ունեցավ:
ա) Նկատենք` հանդիպման մասին շատ անակնկալ հայտարարվեց, քանզի դրանից առաջ ՈՒոռլիքն ասել էր` չենք պատրաստվում «նման բանի», չնայած ֆրանսիական համանախագահությունն էլ հակառակն էր պնդել: Ռուսիան լուռ էր:
բ) Նման հանդիպում, ի դեպ, պետք է տեղի ունենար կարծես մայիսի 9-ին Մոսկվայում` Հայրենական պատերազմի հաղթանակի տոնակատարության օրը: Բայց տեղի չունեցավ: Եզրակացություն` Ռուսաստանին չհաջողվեց գործընթացը պահել իր վերահսկողության ներքո, որովհետև նրա պլան «ա»-ն ու «բ»-ն՝ Ադրբեջանի ԵԱՏՄ-ականացում, ռուս խաղաղապահների տեղակայում շփման գոտում, չիրականացան:
գ) Նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց արևմտյան համանախագահությունը, ընդ որում՝ բավականին շռնդալից. եթե Մոսկվայում հանդիպումը պետք է տեղի ունենար Վլադիմիր Պուտինի «մեկենասությամբ», ապա Վիեննայի անակնկալ հանդիպմանը նույնքան անակնկալ մասնակցելու հայտ ներկայացրեց նախ Ջոն Քերին, ապա մնացյալք: Ընդ որում, դրան զուգահեռ ֆրանսիական կողմն արագ արձագանքմամբ ասաց` իրենց վրա են վերցնում հետաքննող մեխանիզմների տեղակայման և «մնացյալի» պատասխանատվությունը: Սա իր հերթին նշանակում է, որ այս սարքերը տեղակայող և դրանց հետևող թիմ պետք տեղակայվի շփման գոտում, այլ կերպ ասած` դիտորդների խումբ, եթե ավելի ստույգ ու «նրբագեղ»` դիտորդ-խաղաղապահների տեղակայում: Հիշեցնենք, որ այդ խումբն ու յուր սարքավորումները պետք է անմիջապես գրանցեն` ով կրակեց, որ կողմից եկավ կրակոցը:
Հիշենք նաև, որ սրան երբեք չի համաձայնել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն, ուղղակիորեն եղել է հայաստանյան կողմի հիմնական պահանջը` թե՛ միջազգայինից, թե՛ բանակցային ձևաչափից, թե՛ հանցագործ Ալիևից:
դ) Այս պահին Ադրբեջանն ուղղակիորեն Սոմերսեթ Մոեմի հայտնի հերոսին է նման և պետք է անպայմանորեն ձգի դադարը, որովհետև գտնվում է ահավոր պատային վիճակում, և միակ բանը, որ օդի ու ջրի նման պետք է նրան` հավասարակշռվելն է Ռուսաստանի և միջազգային հանրության միջև` Ղարաբաղում կրած իր ֆիասկոյից ու մռթին կերած հարվածից հետո:
ե) Ընդ որում, Ռուսաստանը անչափ մեծ հաճույքով ու եռանդով է Ադրբեջանին դրել միջազգային «զոհասեղանին»` ապացուցելու վերջինիս, որ մրից դուրս միայն մրջուր է սպասվում, քանզի հանցագործ Ալիևը, որ չհամաձայնեց դառնալ Ռուսաստանի «պորտնյոր»` ԵԱՏՄ-ական խաղում, պետք է կլլի այդ մրջուրը և նստի բանակցային սեղանի շուրջ:
Արդեն ԱՄՆ-ի մոդերատորությամբ, առավել ստույգ՝ Ջոն Քերիի պահանջով։ Հանցագործ Ալիևը կարողացավ շրջանցել Ջո Բայդենին, կկարողանա՞ արդյոք շրջանցել Ջոն Քերիին։
Կտեսնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ