Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կպնելու» կամ բաժանվելու խնդիր չկա»

«Կպնելու» կամ բաժանվելու խնդիր չկա»
20.05.2016 | 00:57

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ԱԺ պատգամավոր)


-Տիկին Էլինար, ձեր «Համախմբում» կուսակցությունը կարծես կոնսենսուսով է մտնում քաղաքական դաշտ. թվում էր, թե պետք է գնայիք վաբանկ, պահանջեիք Սերժ Սարգսյանի, բոլորի հրաժարականները, զբաղեցնեիք նրանց տեղերը, գաղափարական ջարդ իրականացնեիք, բայց իրականում պարզվեց, որ դուք այդքան էլ «բուռն» չեք: Ճի՞շտ եմ հասկացել ձեր կուսակցության մատրիցան:
-Էսպես ասենք` մենք նոր մոտեցմամբ կուսակցություն ենք, կարծում ենք՝ շատ կարևոր է, որ խնդիրների վերհանմանը մասնակից լինեն հասարակության լայն շերտերը, և քայլերը, որ պետք է արվեն, պետք է համաձայնեցված լինեն հասարակության տարբեր խավերի հետ, ինչի շուրջ էլ լայն ձևաչափով քննարկումներ ենք սկսել:
-Կհասցնե՞ք կառույցներ ձևավորել այսքան կարճ ժամանակահատվածում. 2017-ը բախում է բոլորիս դուռ-լուսամուտը:
-Վստահաբար:
-Ի՞նչ տարածականությամբ:
-Հայաստանի Հանրապետության տարածքի ամբողջ կտրվածքով:
-Ինչպիսի՜ լավատեսություն հայոց մեջ. գիտեք` որքան ցաքուցրիվ են հայոց քաղաքական դաշտն ու կյանքը` ընդհանուր առմամբ: Ո՞Ւմ եք «կպնելու», որ գնաք ընտրությունների և կարողանաք հաջողություն ապահովել կուսակցության համար, ասել է` ինչպիսի՞ ալյանսներով եք հանդես գալու:
-Անկեղծ ասած, «կպնելու» կամ բաժանվելու խնդիր չկա, քաղաքական գործընթացները բավականին դինամիկ են, անընդհատ զարգացումներ են ապրում:
-Այո՜, ֆորս մաժորի սպասումներ կան. ասում են` ֆորս մաժորի համար ստեղծված կուսակցություն եք:
-(Ծիծաղո՜ւմ է-Կ. Դ.) Չէ, մենք մինչև ընտրությունները կկարողանանք գրասենյակներ և կառույցներ ունենալ և մեր գաղափարախոսությունն առաջ տանել:
-Նաև` լինել չաղ-ուրախ-բախտավո՞ր…

Հ. Գ. Զրույցի այս պահից սկսած` Էլինար Վարդանյանը հանկարծ հիշեց, որ պետք է գնա ԱԺ դահլիճ` նիստին մասնակցելու, և ճիշտ ժամանակին ճիշտ քայլ արեց, որովհետև ես պատրաստվում էի հարցնելու Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի մասին, ու նա կարդաց դա իմ աչքերի մեջ:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ