«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Խաչատրյանի անվան մրցույթում դիրիժորների շատ հետաքրքիր պայքար է սպասվում»

«Խաչատրյանի անվան մրցույթում դիրիժորների շատ հետաքրքիր պայքար է սպասվում»
20.05.2016 | 09:00

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Դեյվիդ ՈՒելտոնը (Մեծ Բրիտանիա), Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան)։ Զրուցում ենք անվանի դիրիժոր ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։


-Պարոն Դավթյան, ինչպե՞ս եք գնահատում Խաչատրյանի անվան մրցույթը, նրա դերը երիտասարդ երաժիշտների բացահայտման գործում։
-Մրցույթին մասնակցելու համար շատ մեծ թվով դիմումներ են ստացվել ամբողջ աշխարհից։ Երևի չկա մի երկիր, որտեղից հայտ ստացած չլինենք։ Սա նշանակում է, որ Երևանում կազմակերպվող և անցկացվող Խաչատրյանի անվան մրցույթը մեծ համբավ ու հեղինակություն ունի։ Ավելի քան 50 հայտատուներից ստիպված էինք ընտրել ընդամենը 14-ին։ Այդ 14 երիտասարդ դիրիժորներն էլ հունիսի 6-ի կմասնակցեն մրցույթին։ Մինչ այժմ Խաչատրյանի անվան մրցույթն անցկացվում էր «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտություններով, և քանի որ մրցույթը երաժշտական ասպարեզում ձեռք է բերել մեծ հեղինակություն, իսկ մրցույթի դափնեկիրներն առաջատար դիրքերում են, ուստի Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիան թույլատրել է մեզ մասնագիտությունների թվում ընդգրկել նաև դիրիժորությունը։ Ի դեպ, դիրիժորների մրցույթն ընդունված է համարել ամենահեղինակավորը։ Ինչպես ասում են, դիրիժորությունից այն կողմ բան չկա։ Դիրիժորությունը երիտասարդի մասնագիտություն չէ, այն հասուն տարիքի, ինչպես նաև երկրորդ մասնագիտություն է։ Պետք է լինես երաժիշտ, ունենաս կոնսերվատորիական կրթություն, որից հետո միայն դառնաս դիրիժոր։ Վերջին տարիներին, ինչ-ինչ խնդիրների պատճառով, աշխարհում շատ քիչ են անցկացվում դիրիժորական մրցույթներ, ուստի Խաչատրյանի անվան մրցույթը մեծ աժիոտաժ է առաջացրել աշխարհում, և թեժ մրցակցություն է սպասվում։
-Մաեստրո, այն ստեղծագործությունները, որ ընդգրկված են մրցույթի պարտադիր կատարման ծրագրում, ըստ Ձեզ, թույլ տալի՞ս են բացահայտել դիրիժորի լավագույն որակները։
-Առաջին փուլում ընդգրկված են Հայդնի, Խաչատրյանի ստեղծագործություններից (պարտադիր ծրագիր), այնուհետև, մասնակցի ընտրությամբ, մի քանի գործեր։ Մի գաղտնիք բացեմ. առաջին փուլում՝ պարտադիր ծրագրում, ընդգրկված է նաև հայ կոմպոզիտորից մեկի ստեղծագործությունը՝ գրված հատուկ մրցույթի համար։ Լրիվ անծանոթ նոտաները, երաժշտությունը դրվելու են մասնակցի առաջ, և եթե նա լավ դիրիժոր է, պարտավոր է հանպատրաստից, ինչպես մենք ենք ասում, «с листа» նվագել։ Ահա այստեղ ամբողջովին կբացահայտվի՝ դու կա՞ս այդ գործում, թե՞ ոչ։ Այնպես որ, սպասենք, դիրիժորների շատ հետաքրքիր պայքար է սպասվում։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ