Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

OSTKRAFT. Ապակայունացման նոր նպատակներ՝ Բելառուս և Ղազախստան

OSTKRAFT. Ապակայունացման նոր նպատակներ՝ Բելառուս և Ղազախստան
22.05.2016 | 12:26

OSTKRAFT վերլուծական կենտրոնը ներկայացրել է փորձագետների տեղեկատվական-վերլուծական զեկույցը «Հետխորհրդային տարածք. Ազգային նույնականության հակառուսական մոդելի սպառումը» թեմայով: Զեկույցը նշում է, որ «Վերջին 10 տարիներին քաղաքական կամ տնտեսական իրավիճակը պայթեցնելու փորձեր եղել են ԱՊՀ բոլոր երկրներում: Առավել լուրջ փորձերը եղել են Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում»: 1990 -2015-ին նախկին ԽՍՀՄ-ի տարածքում 14 խոշոր ռազմական կոնֆլիկտներ են եղել միջէթնիկ հողի վրա, որոշ դեպքերում, ինչպես 1992-ին Մերձդնեստրում կամ 1994−1996-ի առաջին չեչենական պատերազմը, ունեցել են «ռուսներին» դիմակայության բնույթ: Բայց հիմնականում ռուսական սահմաններին պատերազմները գերազանցապես քաղաքացիական են եղել: Տիպական օրինակները՝ քաղաքացիական պատերազմները Տաջիկստանում 1992−1997-ին, Վրաստանում՝ 1991−1993-ին, Բատկենյան իրադարձությունները Ղրղզստանում ու Ուզբեկստանում 1999-ին:
2006-ից դիտարկվում է Արևմուտքի բացահայտ ձգտումը ապասառեցնել բոլոր հին կոնֆլիկտները և անցնել բաց ռազմական փուլի՝ զինված կոնֆլիկտը Վրաստանի հետ Հարավային Օսեթիայում 2008-ի օգոստոսին, Եվրամայդանը Ուկրաինայում (2013-ից մինչև հիմա), իրավիճակը սրելու փորձը Մերձդնեստրում և կռիվների բռնկումը Լեռնային Ղարաբաղում, հասարակական-քաղաքական ապակայունացման բացահայտ ուրվագծվող գործընթացները Բելառուսում ու Ղազախստանում:
REGNUM


Հ.Գ. Իհարկե, արժեր ողջ զեկույցը կարդալ տարօրինակ թեմայով՝ «Հետխորհրդային տարածք. Ազգային նույնականության հակառուսական մոդելի սպառումը»: Զեկույցի անվանումն իսկ հուշում է, որ հետխորհրդային տարածքը դիտարկվում է նախկին ԽՍՀՄ-ի պրիզմայով, կարծես, նոր պետություններ չեն ձևավորվել, ՄԱԿ-ը նրանց չի ճանաչել և բոլոր հանրապետությունները շարունակում են մնալ Մոսկվայի շրջագծում, որտեղ ուսումնասիրվում է, թե ինչպես է սպառվում նույնականության հակառուսակն մոդելը: Ուրիշ ոչ մի խնդիր այդ պետությունները չունեն՝ պիտի հակառուսական լինեն, կամ ռուսամետ: Կրեմլն այդպես էլ չսովորեց գործընկերային հարաբերություններ ունենալ հարևանների հետ կամ այն պետությունների, որ մի ժամանակ կոչվել են ԽՍ հանրապետություններ: Բայց դա հարցի մի կողմն է: Հետաքրքիր է, թե OSTKRAFT-ի վերլուծաբանները «վերջին 10 տարիներին՛՛ քաղաքական կամ տնտեսական իրավիճակը պայթեցնելու լուրջ փորձ Հայաստանում ե՞րբ են տեսել կոնկրետ: Բայց առավել կարևորը երրորդ հարցն է՝ եթե իրոք 2006-ից Արևմուտքի ձգտում է ապասառեցնել բոլոր հին կոնֆլիկտները և անցնել բաց ռազմական փուլի, այդ փուլն ինչու է տաս տարի ձգվում, թե՞ OSTKRAFT-ի վերլուծաբանները պարզապես շփոթել են՝ Ռուսաստանի փոխարեն Արևմուտք են գրել: Համենայն դեպս, Լեռնային Ղարաբաղի դեպքում այդպես է: Իդեպ, OSTKRAFT-ը REGNUM-ի վերլուծական կենտրոնն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ