ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Էրդողանը նորից ծառայում է «Մուսուլման եղբայրներին»

Էրդողանը նորից ծառայում է «Մուսուլման եղբայրներին»
24.05.2016 | 11:51

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս նորից աղմկահարույց ելույթ ունեցավ, որ արժի արաբական մամուլում լուսաբանել: Նա կրկին մեղադրեց եվրոպական պետություններին երկակի ստանդարտների մեջ՝ Եվրոպայի լռության պատճառով, երբ Բանգլադեշում մահապատժի ենթարկեցին «Մուսուլման եղբայրների» տեղական մասնաճյուղի 72-ամյա ղեկավար Մոտիուրա Ռահման Նիզամիին:

Նրան մեղավոր ճանաչեցին ցեղասպանության, բռնաբարությունների և կտտանքների իրագործման մեջ, երբ նա աջակցեց Պակիստանին Բանգլադեշի դեմ պատերազմում 1971-ին: Այդ ահավոր պատերազմում սպանվեց երեք միլիոն մարդ, տաս միլիոնը ստիպված էր փախչել: Էրդողանն իր ելույթում Նիզամիին անվանեց «շահիդ»: Առաջին անգամ չէ, որ Էրդողանը պաշտպանում է «Մուսուլման եղբայրներին»: Անցած տարի նա կտրուկ դատապարտեց Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճիռը, որ կայացրել էր եգիպտական դատարանը, և հայտարարեց, որ հենց Մուրսին է Եգիպտոսի նախագահը, ոչ թե աս Սիսին:
«Մուսուլման եղբայրները» երախտապարտ են Թուրքիային:

Շարժման հոգևոր առաջնորդ Յուսուֆ ալ Կարադաուին 2014-ի օգոստոսին հայտարարեց. «Իսլամ իմաստունների միությունը որոշեց, որ խալիֆաթը պետք է վերականգնվի Ստամբուլում՝ խալիֆաթի մայրաքաղաքում: Նոր Թուրքիան, որ միավորում է կրոնն ու քաղաքականությունը, նորն ու հինը, արաբ ու ոչ արաբ տարրերը, միավորել է ումման: Դա արել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դուք պետք է կանգնեք նրա կողքին, նրան հավատարմության երդում տաք և ասեք. „Առաջ գնա“: Ես հավատում եմ, որ նա հաջողության կհասնի ալլահի կամքով»: Յուսուֆ ալ Կարադաուին հայտարարեց, որ Էրդողանը արժանի է հաջորդ խալիֆը լինել, այսինքն՝ աշխարհի բոլոր մուսուլմանների հոգևոր ու քաղաքական առաջնորդը: Մի ամիս առաջ նա նորից գովաբանեց Էրդողանին, այս անգամ՝ «պաղեստինյան դիմադրությանը» աջակցելու համար, աշխարհում պաղեստինյան գործը պաշտպանելու, «Մավի Մարմարա» նավի ու թուրք «շահիդների» համար, որ զոհվեցին նավի վրա՝ Ղուրանին, սունիներին ու շարիաթին հավատարմության համար: Էրդողանը մշտապես հանդիպում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ղեկավարների հետ, առաջին հերթին՝ Հալեդ Մաշալեմի, որին ընդունել էր 2015-ի դեկտեմբերին: Ի տարբերություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության՝ «Մուսուլման եղբայրները» հավատում են, որ իսլամը պետք է նվաճի բոլոր երկրները խաղաղ ճանապարհով, այսինքն՝ իր կրոնը քարոզելով, մուսուլմանների բնական աճի օգնությամբ: Դա բացահայտ հայտարարված նպատակ է, և ալ Կարադաուին կանխագուշակեց, որ այդ միջոցը օգուտ կբերի այնտեղ, որտեղ պարտվել են Եվրոպան ուժով նվաճելու իսլամի փորձերը (VIII դարում և XVI դարում): Հենց դրա հետ է կապված Էրդողանի պահանջը թուրք քաղաքացիների առաջ բացել Եվրոպայի դարպասները՝ դադարեցնելու համար Թուրքիայի տարածքով անլեգալ փախստականների հոսքը Եվրոպա: Եվրամիությունը սկզբունքային համաձայնություն է տվել այդ պահանջին, բայց պայմանավորել է իր մի քանի առաջարկների կատարումով, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությամբ: Եթե համաձայնագիրը գործի, Արևմտյան Եվրոպայի թուրք բնակչության թիվը արագ կմեծանա: Զարմանալի չէ, որ եվրոպական պետություններում շատերն են տագնապում Թուրքիային առանց վիզայի անցագրային ռեժիմ տալուց: Այդպես էլ Իսրայելը, ցանկանալով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ, պետք է առավելագույնս զգուշություն դրսևորի և իր պահանջներն առաջադրի, որպեսզի համոզվի՝ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված է նորմալացնել հարաբերությունները, ոչ թե միայն ուզում է ՀԱՄԱՍ-ը մեկուսացումից դուրս բերի:
Էֆրաիմ Հարարա, Israel Hayom, Իսրայել


Հ.Գ. Խալիֆ դառնալու քաղաքական քայլը Էրդողանն արեց կիրակի օրը՝ ԱԶԿ համագումարում՝ կուսակցության նոր նախագահն ու ապագա վարչապետը միանգամից հայտարարեց, որ սահմանադրությամբ ինքն է առաջին դեմքը, բայց ընդունում է կուսակցության հոր և երկրի հոր, վարպետների վարպետ Էրդողանի գերակայությունը: Այդպես են դառնում վարչապետ Թուրքիայում: Էրդողանի համար անցած շաբաթը արդյունավետ էր՝ Ազգային մեծ ժողովն ընդունեց իր ընդդիմադիր անդամներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը, Բինալի Յլդըրըմը փոխարինեց Ահմեդ Դավութօղլուին, որ շատ գիտնական էր՝ բացահայտ կամակատար դառնալու համար և վերջապես՝ Ստամբուլ եկավ Անգելա Մերկելը՝
մասնակցելու առաջին Համաշխարհային հումանիտար գագաթաժողովին ու, իհարկե, բանակցելու անվիզա ռեժիմի անցման մանրամասների վերաբերյալ:
ԵՄ-ն կարող է դեռ երկար բանակցել Թուրքիային ընդունել-չընդունելու վերաբերյալ, իսկ մինչ այդ թուրքերը բնակություն կհաստատեն Եվրոպայում ու այնքան կբազմանան, որ հարցը ինքնին կլուծվի մի հիսուն կամ հարյուր տարի հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ