«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ռուսաստանի` մեր գլխին կապած պայմանագիրը մայիսի 29-ին կդրվի աճուրդի

Ռուսաստանի` մեր գլխին կապած պայմանագիրը մայիսի 29-ին կդրվի աճուրդի
24.05.2016 | 16:18

Այս շաբաթ Ստամբուլում մուրճի հարվածով կորոշվի մեր պատմության ամենակործանարար պարտություններից մեկի վկայագրի ճակատագիրը: Մայիսի 29-ին Point Hotel-ում Ստամբուլի աճուրդի տունը վաճառքի է հանում Քյուչուկ-Քայնարջիի պայմանագրի տասնէջանոց հավելվածի բնօրինակը՝ մեկնարկային երեք հազար լիրա գնով: 1774-ին ստորագրված այդ պայմանագրով՝ Ռուսաստանի հետ 1768-ին սկսված պատերազմում պարտությունից հետո, մենք ստիպված էինք ընդունել, որ Ղրիմն ամբողջությամբ մեր ձեռքից գնում է: Լրացուցիչ պայմանագիրն ավեի ուշ է կնքվել՝ իբրև կարգավորիչ փաստաթուղթ նեղուցներով ռուսական նավերի անցման համար:


1768-ի հոկտեմբերի 8-ին Թուրքիան ստիպված էր պատերազմ հայտարարել Ռուսաստանին, որ մշտապես միջամտում էր Լեհաստանի գործերին (այն ժամանակ՝ Ռեչ Պոսպոլիտայի) Բալկանների հետ՝ Հունաստանին էր սադրում մեր դեմ ապստամբելու և անվերջ խախտում էր սահմանը: Թեպետ վեց տարի տևած կռիվներում մեր զորքերը որոշակի հաջողություններ ունեցան, ժամանակի հետ ռազմաճակատի գիծը փլուզվեց, մենք ձախողում ձախողման հետևից էինք ունենում, իսկ Շումլայում թուրքական բանակի պաշարումից հետո Օսմանյան կայսրությունը ստիպած էր ընդունել պարտությունը: Մենք կորցրինք և տարածք, և ազդեցություն: Խաղաղության պայմանագիրը կնքվեց 1774-ի հուլիսի 21-ին Քյուչուկ-Քայնարջա գյուղում Դունայի ափին՝ ներկա Բուլղարիայի տարածքում, և պատմության մեջ մտավ իբրև մեր առաջին ու մեծ պարտության վկայություն: Թեպետ, պայմանագրի առաջին կետով Ղրիմը, որ դարերով մեր տարածքն էր, թվում է, անկախ էր դառնում, իրականում մենք զիջեցինք Ռուսաստանին: Ղրիմի հետ Ռուսաստանին միացան շատ այլ տարածքներ, և Թուրքիան պիտի շատ մեծ ռազմատուգանք վճարեր: Պայմանագրի մեկ այլ շատ կարևոր կետ սահմանում էր, որ Ռուսաստանը պաշտոնապես ստանձնում էր Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության պաշտպանությունը:


Քյուչուկ- Քայնարջիի պայմանագիրը ստորագրվեց, երբ Ռուսաստանում իշխում էր Եկատերինա II-ը, իսկ Թուրքիայում՝ Աբդուլ Համիդ I-ը, և առաջին պայմանագիրն էր, որով Օսմանյան կայսրությունը հարկադրված էր իր պարտությունը ճանաչել մեկ պետության առաջ: Բացի այդ՝ պայմանագիրն այդ ժամանակներից Ռուսաստանը դարձրեց մեր տագնապների մեծագույն պատճառներից մեկը: Այդ ժամանակից Ռուսաստանը, որին նախկինում քանիցս պարտության էինք մատնել (նախ և առաջ Պրուտյան արշավի ժամանակ Բալթաջի Մեհմեդ փաշայի իշխանության տարիներին), մեր առաջ դառնում էր ուժեղ պետություն, իսկ մենք պարտվում էինք Ռուսաստանի հետ գործնականում բոլոր ճակատամարտերում՝ մինչև Առաջին աշխարհամարտի օրերն ու Սարիղամիշի ճակատամարտը:


Մայիսի 29-ին Ստամբուլի աճուրդի տունը վաճառքի է հանում տասնէջանոց փաստաթուղթ թուրքերեն ու ֆրանսերեն, ստորագրված 1789-ի նոյեմբերի 4-ին, որտեղ որոշարկված են պայմանագրի կետերը, որոնցով Թուրքիան 1774-ին համաձայնեց ռուսական առևտրային նավերին թույլ տալ նեղուցներն անցնել առանց հատուկ թույլտվության և արտոնում էր ազատ տեղաշարժ Սև ու Միջերկրական ծովերում: Փաստորեն՝ աճուրդի հանված պայմանագիրը առաջին փաստաթղթերից մեկն է, որով դարեր շարունակ կարգավորվել է նեղուցների հարցը: Թուրքիայում բոլորովին վերջերս ծանոթանալով փաստաթղթերի հավաքորդությանն ու այդպիսի լոտերի աճուրդներին՝ Ստամբուլի աճուրդի տան տնօրեն ՈՒգուր Էգինը նախկինում արդեն բաց աճուրդի է հանել Էնվեր փաշայի փաստաթղթերը և անձնական իրերը, բոլոր ցանկացողներին գնելու հնարավորություն տալով և շատ կարևոր փաստաթղթեր փրկելով գզրոցներում փտելուց կամ աղբարկղում հայտնվելուց:
Մուրադ ԲԱՐԴԱԿՉԻ, Habertürk, Թուրքիա


Հ.Գ. Փաստորեն՝ թուրքերն իրենք են ընդունում, որ իրենց պատմությումը կամ փտում է գզրոցներում, կամ աղբարկղ են նետում: Իհարկե՝ պարտությունների պատմությունը, Գալիպոլիի ճակատամարտը` նույն նեղուցների հաղթական պատերազմը, նրանք տոնեցին ըստ ամենայնի: Հարց՝ ո՞վ է լինելու գնորդը: Ճիշտ կլիներ, եթե ռուսները գնեին իրենց հաղթանակի պայմանագիրը: Թեպետ ռուսներն էլ առանձնապես պայմանագրերի հավաքորդության հետ սեր չունեն: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, օրինակ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նվիրեց Կարսի պայմանագրի բնօրինակը, որը ևս ՈՒգուր Էգինը կամ նրա իրավահաջորդը ինչ-որ ժամանակ կարող է աճուրդի հանել: Իսկ ինչո՞ւ փող չաշխատել պարտության հաշվին կամ պատմության: Կյանքը շարունակվում է ու նոր պատմություն է գրում: Եվ այնուամենայնիվ, աճուրդը՝ աճուրդ, բայց դա նաև շատ թուրքական պատասխան է Ռուսաստանին՝ թուրք-ռուսական ներկա հարաբերությունների համապատկերում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ