Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետդեպը գաղտնազերծել է Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ ԱՄՆ 2 դիվանագետների բրիֆինգը

Պետդեպը գաղտնազերծել է Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ ԱՄՆ 2 դիվանագետների բրիֆինգը
24.05.2016 | 21:21

ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել է Վիեննայի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հադիպումից հետո պետքարտուղարության 2 բարձրաստիճան պաշտոնյաների (անունները չեն բացահայտվում) բրիֆինգը՝ նրանք գործընկերներին ծանոթացնում են բանակցությունների մանրամասներին։ Ներկայացնելով հակամարտության հակիրճ պատմությունը՝ առաջին պաշտոնյան ասում է, որ վերջին քառօրյա պատերազմում կողմերը 350 զոհ են տվել, նաև նշում է, որ հանդիպման խնդիրն էր համոզվել, որ կողմերը հավատարիմ են մնում 1994թ. զինադադարի համաձայնագրին, մշակել վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ։ Պաշտոնյան նաև նշում է, որ Ղարաբաղյան բանակցությունները ռուսների հետ ուղղակի շփումների հարթակ են, իսկ խնդրի վերաբերյալ ռուսների հետ էական տարաձայնություններ չկան։ Նաև արտահայտվում է տեսակետ, թե ռուսներն են նախագահներին հորդորում ձգձգել բանակցություններն ու համաձայնությունը։ Պետքարտուղարության ներկայացուցիչներն ասում են, որ նախագահները միմյանց հետ բանակցելուց չեն հրաժարվում:

«Մենք ընտրում ենք քննարկումների մեկ այլ ֆորմատ, սեղանին մի շիշ վիսկի ենք դնում, ու թողնում, որ դեմ առ դեմ զրուցեն այնքան, որքան ցանկանում են»։ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասում է, որ կարևոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծվի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Նախագահները համաձայն են, որ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, ժամկետներն ու ձևերն են քննարկման հարց։ Հարց է բարձրացվել նաև այլ երկրների կողմից ճանաչման մասին, պաշտոնյաները նշել են, որ այլ երկրներ դեռ չեն ճանաչել Ղարաբաղը, Հայաստանում հարցը բարձրացվել է, սակայն փոքրամասնական ընդդիմության կողմից, և չունի լայն օժանդակություն, իսկ Ադրբեջանը հարցն ընկալում է որպես պատերազմի հայտարարություն։ Բրիֆինգի ժամանակ քննարկվել է նաև ռուս խաղաղապահների հարցը, կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ։ Վերջին պատերազմի արդյունքում, տարածքային փոփոխությունների հետ կապված, պետքարտուղարության պաշտոնյան ասում է, որ ադրբեջանցիները այն համարում են շատ կարևոր ձեռքբերում և մեծ ռազմական հաղթանակ, իսկ հայերն ասում են, թե մի քանի հարյուր մետրը էական չէ։ Մանրամասնվել է նաև դիտորդների հարցը։ Պաշտոնյան ասում է, որ ներկա 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, և անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ներմուծել գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսնել, թե ով է խախտողը։ Նշվում է, որ Ադրբեջանը դեմ է այս միջոցառումներին, դեմ է ցանկացած միջոցառման, որը պահպանում է ստատուս քվոն, և այս բանակցությունների նպատակն է նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։ Նշվում է, որ պետքարտուղար Քերին խիստ մտահոգ է այս խնդրով և լավ ծանոթ է դրան։ Նա ընդունում է այդ տարածքի ռազմավարական կարևորությունը, մասնավորապես՝ նրա դերը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։

Պետքարտուղարության ներկայացուցիչն ասում է, որ խնդիրը լուծվող է և կախված է նախագահների քաղաքական կամքից։ Նա նշում է, թե սա կարող է երկու կողմերի համար էլ հաղթանակ լինել: Ըստ պետքարտուղարության ներկայացուցչի՝ «Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը կարգավիճակն է: Ուրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու»։

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ