«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Intellinews. Բաքուն և Երևանը միասնական են Մոսկվայից դժգոհության հարցում

Intellinews. Բաքուն և Երևանը միասնական են Մոսկվայից դժգոհության հարցում
25.05.2016 | 13:44

Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման վերապրուկներից մնացած սառեցված հակամարտություններից մեկն է։ Արցախում կյանքն ավելի շատ կրակ է, քան սառույց, և ԵԱՀԿ ՄԽ միջազգային ջանքերը քիչ չեն արել կարգավորման համար՝ ասված է intellinews.com-ի հոդվածում. «Թալիշը շփման գծից մի քանի քայլի վրա է՝ հակառակ համոզմունքների ճակատ։ Մի կողմից կանգնած են ադրբեջանցիները, որ պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ Ղարաբաղի հայերն են, որ պաշտպանում են ինքնորոշման սկզբունքը։

Գյուղը քրիստոնյա հայերի ու մուսուլման ադրբեջանցիների սահմանագիծն է, սակայն, եպիսկոպոս Աբրահամյանը նշում է, որ հակամարտությունը երբեք կրոնական վեճ չի եղել»,- ասված է հոդվածում։ Հոդվածում նշվում է, որ խոսքը բարձր տեխնոլոգիաներով պատերազմի մասին չէ, քանի որ ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա զինվորները խրամատների մեջ են, և սպասման նյարդային ու հյուծող խաղ է ընթանում ավազով լի պարկերի, փշալարերի և ժանգոտած պահածոյատուփերի երկայնքով։ Բացի այդ, այս տարածաշրջանը աշխարհում ականապատ տարածքների և 90-ական թթ. չպայթած արկերի քանակի առումով ամենաբարձր ցուցանիշներից ունի։ «Բետոնե պատի ճեղքով մայոր Ռուդիկ Հակոբյանն արագ նայում է թշնամուն։ 28 տարեկանում նա խմբում ամենաավագներից մեկն է, զորակոչիկների մեծ մասը ուշ դեռահասության շրջանում է՝ 20 տարեկան, ավելի երիտասարդ, քան հակամարտությունը, և նրանցից քչերն են, եթե իհարկե այդպիսիք կան, որ երբևէ ադրբեջանցու են տեսել»,- ասված է հոդվածում։


«Մենք խաղաղություն ենք ուզում և սովորել ենք պաշտպանել զենքով»,- ասում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ «Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերած հրադադարը ավելի խախուտ է, քան երբեք»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ նրանք պայմանավորվել են ամրապնդել ԵԱՀԿ հովանու ներքու մշտադիտարկման մեխանիզմները։ «Փոքր քայլի ճանապարհին կա մեծ խոչընդոտ, քանի որ Բաքուն չի շտապում հավանություն տալ դրան»,- ասված է հոդվածում։ «Մշտադիտարկումը, իհարկե, միջադեպերի քանակը պակասեցնելու միջոց է, սակայն նաև ամրապնդում է ստատուս քվոն, ավելի շատ հակամարտության կառավարման հետ գործ ունի, ոչ թե խաղաղ կարգավորման»,- կարծում է Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի խաղաղության խնդիրների ուսումնասիրության ծրագրի ղեկավար Նիլ Մելվինը։

«Բացի այդ, երբ Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հարաբերականորեն փոքր տարածքների համար, դա Բաքվում դիտարկում են որպես հաղթանակ 25 տարի շարունակվող պարտության զգացումից հետո»,- նշում է նա։ Հոդվածում նշվում է, որ Բաքուն ու Երևանը միասնական են Մոսկվայից իրենց դժգոհության մեջ, որը նաև զենք է վաճառում 2 կողմին էլ և ռազմաբազա ունի Հայաստանում և հակված է պաշտպանելու ստատուս քվոն։ «Բարձրագույն մակարդակով հանդիպումը նշանավորվեց ևս մեկ վճռորոշ գործոնով՝ ներկա չէր Ստեփանակերտի ներկայացուցիչը»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ դրանից հատկապես տուժում է քաղաքացիական բնակչությունը։

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ