Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ովքե՞ր են «տնտղում» մեր հասարակությունը, և ինչո՞ւ է Հայաստանի վերնախավը լռում

Ովքե՞ր են «տնտղում» մեր հասարակությունը, և ինչո՞ւ է Հայաստանի վերնախավը լռում
27.05.2016 | 00:53

Մայիսն ավարտվելու վրա է, իսկ Արցախը մեզ համար դարձյալ թիվ մեկ թեման է։ Մենք արդեն շոշափել ենք «Վիեննայի կոնսուլտացիաների» հարցը և գիտենք, որ համանախագահներն ամեն ինչ հետաձգել են հունիսի ինչ-որ օրվա, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է ինչ-որ բան «պայմանավորվեն»։ Մինչդեռ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսից ոմանք զբաղված են մեր հասարակական կարծիքի տիպիկ «տնտղումով»։ Եվ երբեմն դրանք բավական բարձրաստիճան անձինք են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ահա մայիսի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին կարգավորման ներկա փուլի հարցերը։ Ինչպես հաղորդել է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանն ու Բայդենը նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների միջնորդությամբ Վիեննայում կայացած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացման կարևորությունը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ հարցի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում։


Մինչև մայիսի 21-ը, նույնիսկ մինչև «Վիեննայի կոնսուլտացիաները», ի՜նչ ասես, որ չհասցրինք լսել։ Վերցնենք թեկուզ նախագահ Սարգսյանի նույն հեծեծանքը (և ոչ միայն նրա) այն մասին, որ չարժե զինվորների ու սպաների կյանք զոհաբերել կորսված «մի ինչ-որ 200-300 մետր» տարածքի համար։ Չէ՞ որ ոչ ոք ո՛չ ԼՂՀ-ում, ո՛չ Հայաստանում անգամ կիսաձայն, գոնե կիսապաշտոնական չի հիշատակում, թե այդ ինչ «մի ինչ-որ 200-300 մետր» է։ Իսկ միգուցե, այնուամենայնիվ, պե՞տք է ասել։ Թեկուզ նրա համար, որ այն տղաների մարտական ընկերները, որոնք զոհվեցին և առատորեն իրենց արյունը հեղեցին այդ «200-300 մետրի» վրա, հիշեին եղածը։ Հիշեցնեին հասարակությանը, թե 90-ականներին ինչու էր այնքան անհրաժեշտ, որ այդ «200-300 մետրը» լիներ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Այլապես հանկարծ «ելույթ են ունենում» մեր որոշ բազմամյա վաստակաշատ պատգամավորուհիներ և... ինչ-որ սկսում են անհիմն կերպով տարածել, թե... դրանք «մեր հողերը չեն»։ Նման պահերի հստակորեն հասկանում ես. նման պատգամավոր-պատգամավորուհիներն օրինակ են վերցնում նրանցից, ովքեր անփութորեն ցաքուցրիվ են անում այն մեկ-երկու քառակուսի կիլոմետրը, որի համար 90-ականներին կյանքներն են զոհաբերել... իրենց մարտական ընկերները։ Բայց մայիսի 20-ի կողմերը, այնուամենայնիվ, ճշտեցին, որ մենք ընդամենը կորցրել ենք «էական ոչինչ», 800 հեկտար, որը ոչ մի նշանակություն չունի։


Մեկ անգամ ևս կրկնեմ. այս ամենն այնքան էական չէր լինի, եթե ներսից Հայաստանի հասարակական կարծիքի «տնտղումից» բացի, նման «տնտղումներ» չկատարվեին նաև դրսից։ Ազնվորեն խոստովանում եմ՝ ես միշտ երկյուղով ու զգուշավորությամբ եմ կարդում ԱՄՆ-ի ղեկավարության հետ Հայաստանի ղեկավարության շփումների մասին։ Միշտ մտքովս անցնում է՝ տեսնես ա՞յս անգամ ինչ կեղտոտ խաղ է Հայաստանի գլխին ուզում խաղալ «ժողովրդավարության վաշինգտոնյան մարզկոմը»։ Տեսնես ի՞նչ խոսակցության մեջ է ներքաշել Սերժ Սարգսյանին ՈՒկրաինայի օկուպացիոն վարչակարգի ծպտյալ, բայց միանգամայն բացահայտ գաուլյայտերը (ծհԺԸկ-ի կուսակցական բարձրագույն կոչում ֆաշիստական Գերմանիայում), որի որդին՝ կրտսեր Բայդենը, ըստ էության, Դոնբասի այն մասերի տերն է, որոնք ներկայումս վերահսկվում են բանդերական նեոնացիստների կողմից։

Որպեսզի ընթերցողները գիտակցեն, թե ԱՄՆ-ի ղեկավարների հետ շփումները որքան կործանարար են հայ պաշտոնյաների համար, սկսած երկրի նախագահից, հակիրճ հիշեցնեմ մի նշանավոր ժամանակագրություն։ Մարտի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարում է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և որ Ադրբեջանը «Գազի հարավային միջանցքի» առաջատարն է։ Մարտի 31-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ընդգծում է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, ինչպես Իլհամ Ալիևը, նույնպես գտնվում էր ԱՄՆ-ում և... ոչ մի կերպ չի մեկնաբանում Քերիի և Բայդենի հայտարարությունը։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանն ագրեսիա է սանձազերծում Արցախի դեմ։ Ապրիլի 4-ին ԵԽԽՎ նախագահը կոչ է անում «հայկական զորքերը հանել Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»։ Վերջապես, մայիսի 17. ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարը կոչ է անում հայ աղջիկներին դաստիարակել նույնասեռ ընտանիքներում։ Այսինքն, ԱՄՆ-ը Ադրբեջանին առաջարկում է հողեր, ՄԵՐ հողերը, իսկ Հայաստանին՝ բուծել և դաստիարակել գեյեր և լեսբուհիներ։ Երևի հանուն հայերի շրջանում ամերիկյան ժողովրդավարության հաղթանակի։ Կամ որպեսզի հետագայում հայ գեյերն ու լեսբուհիներն առհասարակ ոչ մի կերպ ու երբեք չխանգարեն՝ 1) նեոօսմանացման նախագծերին (տարբեր վարկածների), 2) հայկական հողերում «Մեծ Քրդստանի» ստեղծման նախագծերին (դարձյալ տարբեր վարկածների). ևս մեկ բազմազգ երևույթ, որը երբեք չի երևացել համաշխարհային պատմության էջերում։


Հիմա Ռուսաստանի կողմից թույլ տրվող բացահայտ սադրիչ հայտարարությունների մասին։ Ահա մայիսի 20-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկին մի խումբ հայ լրագրողների ասել է, թե, իբր, Հայաստանը պաշտոնական մակարդակով առաջարկություն չի արել Լեռնային Ղարաբաղը ներառելու բանակցային գործընթացի մեջ։ Բացարձակ սուտ է. նույնիսկ եթե չհիշենք էլ 2016-ի ապրիլի 2-5-ից հետո Երևանից և Ստեփանակերտից արված հայտարարությունները, բավական է հիշել, թե քանի անգամ է 1998-2008 թթ. Հայաստանից ու ԼՂՀ-ից այդ մասին խոսվել ամենատարբեր մակարդակներով։ Իհարկե, հենց նույն օրը Երևանն ու Ստեփանակերտը մեկնաբանեցին պարոն Պավլովսկու հիմարությունը։ Այսպես, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ պնդել է և շարունակում է պնդել, որ Ստեփանակերտը մասնակցի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և, չնայած պաշտոնական Բաքվի բոլոր ջանքերին՝ խանգարելու այդ գործընթացը, Արցախը մի օր կվերադառնա բանակցությունների ձևաչափ։ Հայաստանի ԱԳՆ-ում նույնպես հավաստեցին հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը. Երևանը շարունակում է պնդել, որ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին։


Թվում է, թե թյուրիմացություն է։ Բայց նույն օրը՝ մայիսի 20-ին, մոսկվացի այդ «տնտղողները» շրջանառության մեջ են դնում ոմն Վյաչեսլավ Միխայլովի «Վիեննայում քննարկել են Ղարաբաղի հարցը. կիսաբացելով «փոխզիջման բանաձևը»: Ես նպատակահարմար չեմ համարում լրիվ վերապատմել Միխայլովի խորամանկորեն կառուցված գրվածքը, միայն համառոտակի կշարադրեմ ևս մեկ «պավլովսկայնության» էությունը։ Իբր, Վիեննայում «փոխզիջման շրջանակներում» քննարկվել է հետևյալ հարցը. «հայկական ուժերի դուրսբերումը նրանց կողմից մասնակիորեն վերահսկվող նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի երկու շրջանից (Աղդամի և Ֆիզուլու շրջաններ)։ Մյուս հանգամանքն այն է, որ, իբր, «վետերաններն» ուզում են, որ Արցախը չմնա անկախ, այդ ենթադրյալ հանրաքվեի ժամանակ լուծվի Հայաստանին վերամիավորվելու հարցը և այլն։ Փոխարենը, իբր, Բաքուն «խոստացել է», բացի հանրաքվեի արդյունքներն անպայման ճանաչելու առանցքային կետից, համաձայնել Հայաստանի «մայր տարածքի» և «կղզու» միջև անմիջական ցամաքային կապի ստեղծմանը։ Ընդ որում, «Լաչինի միջանցքի» լայնությունը կմնա ակտիվ քննարկումների դաշտում մինչև կարգավորման «ճանապարհային քարտեզի» իրացման ամենավերջին փուլը։ Դե, իսկ Սարգսյանն ու Ալիևը, իբր, Վիեննայից մեկնել են «տնային առաջադրանքներով»։ Այստեղ մի մեջբերում անենք. «Հայաստանի ղեկավարությանը պատվիրված է երկրի հասարակական կարծիքը նախապատրաստել հակամարտության գոտու ներկա ստատուս քվոն բացասական լույսով ընկալմանը։ Դիրքորոշման գլխավոր իմաստն է՝ այսպես այլևս շարունակել չի լինի, մեզ պետք է խաղաղություն, ոչ թե պատերազմ։ Ըստ էության, Հայաստանի նախագահը «տնային առաջադրանքի» կատարմանը ձեռնամուխ է եղել դեռ Վիեննայից հայրենիք թռչելու ճանապարհին, երբ իր օդանավում բավական հանգամանալի զրույց ունեցավ լրագրողների հետ։ Իսկ նախագահ Ալիևին խիստ հանձնարարված է մերձկասպյան հանրապետության հասարակական կարծիքը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ տարածքներն առանց արյունահեղության ստանալուն, բայց այն անշրջելի իրողության ընդունմամբ, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այլևս չի լինի»։ Եվ հետևում է սպառնալիքը. իբր, Սարգսյանի և Ալիևի «տնային առաջադրանքի» ձախողումը, «էլ չենք խոսում «սաբոտաժի» մասին, հղի է, մեղմ ասած, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ դժգոհությամբ, դրանից բխող բոլոր հետևանքներով»։


Ես առաջարկում եմ չվստահել ո՛չ Վիեննայի միջանցքներում և Երևանում ու Բաքվում Վ. Միխայլովի ժողոված «ներքին գործածության լուրերին», ոչ նրա վերամբարձ «ոչ էյֆորիկ» լավատեսությանը։ Նա նույնիսկ ինչ-որ տեղ ստում է, ակնարկելով, թե, իբր, արցախյան պատերազմի վետերանները դեմ չեն անվտանգության գոտու հանձնմանը։ Առանց «ներքին գործածության լուրերի» տարածման նպատակ ունենալու, վետերանների անունից ազդարարում եմ. պարոնայք պավլովսկիներ ու միխայլովներ, պարոնայք քերիներ և բայդեններ, ԴԵՄ ԵՆ, և այն էլ ինչպես, հատկապես Հորադիզի բարձունքի ու Աղդամի ուղղության առնչությամբ։ Ավելի հեշտ է պաշտպանվել սեփական խորքային դիրքերից ու սեփական բնակավայրերից հեռու, այս բանն ամեն զինվորականի է հայտնի։ Առավել ևս, որ ԼՂՀ-ի ղեկավարության մեջ կան բարձրաստիճան անձինք, կան նաև բարձրաստիճան զինվորականներ Ստեփանակերտում ու Երևանում, որոնք կտրականապես դեմ են զիջումներ անելու Տիգրանակերտի պեղումների գոտում, իսկ դա հենց Աղդամի շրջանն է։ Վերջապես, Միխայլովը դիտավորյալ ստում է, երբ ջանում է ներկայացնել, թե բացի Քերիից ու Լավրովից, ոչ ոքի «չի հետաքրքրում», թե ինչ և ում հետ կլինի Իրանի՝ Արաքսով անցնող սահմանը։ Վիեննայում հնարավոր է այդպես էլ եղել է, բայց Վիեննայից դո՜ւրս... Ես բազմիցս փաստերով ապացուցել եմ՝ նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնության դեպքում պետք է «համոզել» նաև Իրանին։ Կարող եմ գրազ գալ՝ դեռ չեն համոզել։ Նախնական հետևությունն է. այդ հոդվածը, ինչպես նաև մոսկովյան դիվանագետ Պավլովսկու հիմարությունը, նպատակ են հետապնդում սոսկ «տնտղելու» մեր հասարակական կարծիքը։ Իսկ Հորադիզն ու այդ բնակավայրը երկու կողմից գոտևորող տարածքները հենց Ֆիզուլու շրջանն է, ուր ապրիլի 2-5-ին առավել կատաղի մարտեր էին ընթանում։ Մնացածը հրապարակային քննարկման ենթակա չէ։


Մեր ազգի դեմ դարեր ի վեր իրականացվող կեղտոտ խաղերը նորություն չեն։ Հարցն այն է, թե ինչու մենք պատմությունից դասեր չենք քաղում։ 1915 թվականը կազմակերպել և ղեկավարել էին նրանք, ովքեր հետո ինչ-որ էթնոխմբի համար օջախ ստեղծեցին Պաղեստինում՝ Օսմանյան կայսրությունում Սալոնիկի դյոնմեի (հրեական աղանդ) և բոլշևիկյան խունտայի պարագլուխների շրջանում բույն դրած այլ կարգի «դյոնմեի» ակտիվ աջակցությամբ։ Իմ հետևությունը նույնն է, ինչ 90-ականներին էր. քանի դեռ կա արհեստածին կեղծ Ադրբեջանը (ի դեպ, ստեղծել են անգլիացիները), մենք հանգիստ չենք ունենա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ