Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Այս պահին որևէ փաստաթղթի մասին խոսք չկա»

«Այս պահին որևէ փաստաթղթի մասին խոսք չկա»
27.05.2016 | 01:18

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
(ԱԺ փոխխոսնակ)

-Պարոն Շարմազանով, Մելիք-Ադամյան փողոցում ի՞նչ սպասումներ կան հակամարտող երկրների նախագահների երկրորդ հանդիպման առնչությամբ, որը պետք է տեղի ունենա հունիս ամսին: Ի՞նչ եք կարծում, արդյոք չի՞ բոյկոտի Ալիևն այդ հանդիպումը:
-Հայաստանի նախագահի, հայկական կողմից` արտգործնախարարի և ԵԱՀԿ համանախագահների հայտարարություններն այս առնչությամբ, ինչպես նկատել եք, խիստ համահունչ են: Նախորդ օրն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչը` Բունդեստագի փոխնախագահ տիկին Կուլմանը, մեր համատեղ ասուլիսում նշեց, որ այս պահին, բնականաբար, ամենակարևորը խաղաղության ամրապնդումն ու մոնիտորինգի, վստահության մեխանիզմների կիրառումն են, և որ միայն այդ դեպքում է հնարավոր խոսել ապագա բանակցությունների արդյունավետության մասին:
-Ասել է թե` ՀՀԿ-ում որևէ պայմանագրի ստորագրման սպասում չկա՞ այս պահին` այդ հանդիպումից:
-Այս պահին որևէ փաստաթղթի մասին խոսք չկա:
-Իսկ ի՞նչ եք կարծում` էս ինչ հրադադար է էսպես, երբ եզակի անգամ սահմանում գեթ մեկ կրակոց չի լսվում, էդ ի՞նչ է կուլ տվել Ալիևը, գուցե «ազվերի՞ն», որ այսպես ձենը կտրել, նստել է անկյունում ու «լաց է լինում»:
-Դե, կարելի էր և ձեր «գեղարվեստականությունը» շարունակել, ասելով` էն «Համոն» թաքուն մածուն էր կերել, գնացել համանախագահների մոտ այլ բան էր ասել, դրա համար, բայց և, անցնելով ռեալ-պոլիտիկին, ասեմ, որ Վիեննայում համանախագահող երկրների ներկայացուցիչները կոնկրետ պրեսինգի ենթարկեցին բլիցկրիգի գնացած, պարտված Ադրբեջանին և նրա առաջնորդին: Փաստն այն էր, որ բոլոր երեք համանախագահող երկրներին էլ պարզ էր, թե ով է սկսել ագրեսիան: Թե՛ ամերիկյան համանախագահը, առաջին հերթին պարոն ՈՒոռլիքը, որովհետև, կարծում եմ, Վիեննայի հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի նախաձեռնությունն էր, թե՛ մյուս երկու համանախագահները նշել են, որ անթույլատրելի է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը: Այո, լուրջ պատճառ է նաև Ադրբեջանում տեղի ունենալիք «Ֆորմուլա-1» միջազգային մրցաշարը:
-Մի խոսքով, բացառում եք, որ Ալիևը կբոյկոտի առաջիկա հանդիպումը և խելոք-խելոք կմասնակցի դրան։
-Այսպես ասեմ՝ գոնե այս պահին չի երևում, որ Ալիևը կբոյկոտի:


Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ