Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանությունը գնաց վաբանկ

Իշխանությունը գնաց վաբանկ
27.05.2016 | 01:20

Ալիև-կրտսերը, թրքաբարո իր էությանը հավատարիմ, Ադրբեջանում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցույթին դեմ հանդիման, նոր մարտավարությամբ ժողովրդական քղամիդ է փորձում զգենալ` ոչ միայն ազատազրկված լրագրողներին ազատ արձակելով, այլև հրադադարի «սրսուռ» պահպանմամբ:


Սակայն` ոչ միայն: Ալիև-կրտսերը, որ տանուլ տվեց բլիցկրիգը` Ռուսաստանի «լավրովյան պլանով», շատ արագ հասկացավ` խաղն արդեն վարում է Արևմուտքը, և պետք է ոչ միայն չմտնել ԵԱՏՄ, այլև քայլեր անել, որոնք «դուր կգան» Արևմուտքին, որպեսզի ոչ միայն փրկի «Ֆորմուլան» ու իր դեմքը, այլև կարողանա բլիցկրիգից հետո հաստատուն ոտնատեղ ապահովել երկրում` վերջնական ոչնչացումից խուսափելու համար: Հասկանալի է, չէ՞, ինչ կարող էր լինել Ալիևի հեղինակության հետ` մանաթի, նավթի գների անկման, ադրբեջանական տնտեսության ռեգրեսի այս պայմաններում, եթե Արևմուտքը հայտարարեր, որ չի մասնակցում մրցաշարին, բոյկոտում է այն: Ընդ որում, տեղյակ ենք նաև, որ մինչև բլիցկրիգի պարտությունը, խոսակցություններ կային, որ մանաթի անկումն արդեն իսկ անհանգստացնում է մրցաշարի արևմտյան կազմակերպիչներին, և կան որոշակի մտադրություններ` չեղարկելու մրցաշարը:


Մի խոսքով, միջազգային հանրությունը Ալիևին խելոքացնելու 400 «ազնիվ» ձև գիտի, և կփորձի դրանք բոլորը կիրառել մինչև նախագահների հերթական հանդիպում, իսկ հայաստանյան կողմն էլ իր հերթին այդ «հրադադարը» կիրառում է ներքաղաքական դասավորությունները կանոնիկացնելու համար:
Իշխանությունն անչափ տպավորիչ` 102 ձայնով ընդունեց ԸՕ-ն և երկու կետով գնաց վաբանկ. ապացուցեց, որ ԸՕ-ի հարցում հայաստանյան կուսակցությունների միջև եթե անգամ «արտաքին» կոնսենսուս չկա, կա ներքին կոնսենսուս, և 102 ձայնը դրա «վառ» ու «գունեղ» ապացույցն է: Եվ ապա, իշխանությունն այդքան ձայնով և առկա «դեմերով» փորձում էր պահպանել նաև ընդդիմության դեմքը, հակառակ դեպքում կարող էր ավելի շատ ձայներ ստացած ԸՕ ունենալ, բայց պետք է նաև ընդդիմադիր «գործիքակազմ», ուստի այդքան «դեմն» օդի ու ջրի նման անհրաժեշտ էր առաջին հերթին իշխանությանը, ինչն էլ ունեցավ:


Հաջորդիվ էլ «սողացող» հեղաշրջում պատրաստող, «Հրազդանցեմենտով» խաղի նոր փուլի փորձ արածներին էլ հասկացրեց` իզուր ջանք մի թափեք, խորհրդարանը, ուժայիններին հեղափոխական-հեղաշրջումային նախապատրաստությունների տանելն անիմաստ պարապուրդ է։


Ի դեպ, «զգուշացվածների» մի մասն այդ զգուշացումից «թուլացավ և հաճույք ստացավ», մյուս մասն սկսեց առերևույթ ցույց տալ, որ ինքը երբեք, անգամ ամենադաժան երազում չի պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն, դրսի հետ համագործակցված, հինգերորդ շարասյան մունդիրն ու «զենք-զինամթերքն» զգենալ` հարկավոր պահին թիկունքային գործընթացներին կազմ ու պատրաստ լինելու համար։
Ընդ որում, հայաստանյան ներքաղաքական ողբերգությունն այն է, որ չկան երրորդ` ուղիղ խաղացող ընդդիմադիր ուժեր: Միակ օրթոդոքս ուժը, թերևս, «Նոր Հայաստանն» է, որն էլ իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն մտահղացված է որպես յուրօրինակ լուֆտ` վերը նշված երկրորդ ուժերի կողմից, որպեսզի ֆորս մաժորի դեպքում արագ վերակազմակերպում տեղի ունենա` այդ օրթոդոքսների ու իրենց միակցմամբ, նոր դասավորություն առաջանա` փոխելով խաղի մոդերատորներին, խաղի էությունը:


Կարճ ձևակերպած, քանի դեռ Սերժ Սարգսյանը խաղը տանում է լուրջ ու խելամիտ մանևրով (ընդ որում, այնքան լուրջ ու խելամիտ, որ որևէ մեկը տեղյակ չէ նրա խաղի նյուանսներին), հրաժարական չպահանջողները (հիշենք՝ դրանց թվում է նաև Օսկանյանի «Համախմբումը») խելոք կմնան «փարդի քամակում»` անհամբեր սպասելով և հետևելով, թե ինչ տեղի կունենա ղարաբաղյան ճակատում, մասնավորապես` հունիսին նախատեսված Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ:
«Մխիթարենք» նրանց` ոչ մի մեծ բան էլ տեղի չի ունենա. համենայն դեպս այնպիսի «բան», որը կարդարացնի նրանց մեծ հույսերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ