Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»
27.05.2016 | 08:57

Ընթերցելով հարգարժան Իսոյանի «Սև գիրքը», համոզվում ես, թե այսօր, 21-րդ դարի այս անարդար աշխարհում որքան կարևոր է ճշմարտացիորեն ներկայացնել պատմական իրադարձությունները, ժողովուրդների հարաբերությունները, 1894-1923 թթ. հայ ժողովրդի նկատմամբ գործադրված թուրք-քրդական 30-ամյա բարբարոսություններին տրված տարբեր երկրների պետական-քաղաքական գործիչների, մտավորականների, նաև որոշ թուրք, քուրդ, արաբ գործիչների անաչառ, ազնիվ գնահատականները, որոնք որոշակի հիմք են դարձել համայն մարդկության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1915 թ. մայիսին ցարական Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կառավարությունները բողոքի նոտա ներկայացրին Թուրքիային` դատապարտելով հայ բնակչության նկատմամբ գործադրվող զանգվածային ոչնչացման գործողությունները: Սակայն արդեն հուլիսին ակնհայտորեն հակահայ էր ցարական Ռուսաստանի քաղաքականությունը: Նվաճողական արշավանքներ կատարող ռուսական բանակները, նենգորեն հետուառաջ անելով, պատճառ էին դառնում ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայերի ոչնչացմանն ու արտագաղթին, ապա նորից վերագրավում` «Հայաստանը առանց հայերի» չարագույժ մտադրությամբ: 1915 թ. հուլիսին այդպես վարվեցին հաղթանակած Վանի հայության հետ, այդպես են վարվել 19-րդ դարի ռուս-թուրքական նախորդ պատերազմներում:


Ավելի հակահայ էր բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքականությունը. Խորհրդային Ռուսաստանի քաղաքական-պետական գործիչներից որևէ մեկը (բացառությամբ 1916 թ. «Զարյա Կավկազա» լրագրում Կիրովի հրապարակած «Տառապյալ ժողովուրդ» հոդվածի) երբևիցե չդատապարտեց թուրքական ոճրագործությունները: Ընդհակառակը, որպես հետագա հակահայ բարբարոսությունների խրախուսում, մի շարք դավաճանական պայմանագրեր կնքվեցին արյունարբու Թուրքիայի հետ` մասնատելով ու վաճառքի հանելով ցեղասպանության ենթարկված հայության հայրենիքը` ջարդարար Թուրքիային փրկելով կործանումից, իսկ հայ ժողովրդի պատմական տարածքների հաշվին Անդրկովկասում ստեղծելով հնարովի մի նոր Թուրքիա:


Եվ ահա այսօր, 21-րդ դարում ուղղակի կամ անուղղակի դարձյալ հակահայ գործարքներ են կնքվում. ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ամոթալի նյութապաշտությամբ զանգվածային ոչնչացման զենք է մատակարարում ազերի թրքությանը, 25 տարի է` ռազմական մրցավազք է հրահրում տարածաշրջանում` քամելով հայության ժողովրդագրական ու նյութական ռեսուրսները: Պարզապես աբսուրդ է, երբ ՌԴ-ի վարչապետը Երևանում հայտարարում է` «զենքի մատակարարումը Ադրբեջանին զսպման նպատակ է հետապնդում». ոչ ոք չհարցրեց` պարոն Մեդվեդև, ո՞ւմ եք զսպում, ձեր բարեկամ-դաշնակից հայությա՞նը, թե՞ Անդրկովկասի մոլագար թրքությանը... Չէ՞ որ, պարոնայք, Ռուսաստանում բոլորդ էլ լիովին գիտակցում եք` Հայաստանին, Արցախին զսպելու կարիք չկա. հայությունը 25 տարի ազգային-ազատագրական, պաշտպանական պայքար է մղում ռուսական պետականության ստեղծած հնարովի Բաքվի Թուրքիայի դեմ: Ակնհայտ է, որ հայությանը բոլոր առումներով ցանկալի չէ պատերազմ ծավալելը: ՈՒրեմն հարկ է զսպել ռազմամոլ Ալիևին ու նրա հովանավոր պանթուրքիստ Էրդողանին, դադարեցնել ռազմական շահամոլական մատակարարումները, ճանաչել Արցախի անկախությունը` ազատագրված տարածքներով հանդերձ. այսինքն` հզորացնել ձեր դարավոր բարեկամ ու դաշնակից հայությանը. հակառակ պարագայում Ալիև-Էրդողան դավադրությունը մի օր կներխուժի Հյուսիսային Կովկաս ու Վոլգայի ավազան:


Ռուս դաշնակից գործընկերները, Հայաստանի, Արցախի նկատմամբ ոչ բարեկամական քայլերից շփոթված-շվարած, պարզապես անհասկանալի դատողություններ են անում. ՌԴ Դումայի պատգամավոր Չեկալինը Երևանում, ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինը Բաքվում հայտարարում են. «Ադրբեջանից ռուսական զենքը չի կրակում, մարդիկ են կրակում»: Պարոնայք, ռուս մարդու համար չգիտեմ, բայց հայ մարդու համար անհասկանալի է ձեր ասածը. ձեր զենքով կրակողները մարդիկ չեն, շփոթում եք, ինչպես միշտ, մոլագար պանթուրքիստներ են, վիրավոր, զոհված զինվորի, ծերունու, տատիկի գլուխները, ականջները կտրող Չինգիզ խանի, Աթիլայի, Թալեաթի ժառանգորդներն են: Պարոնայք, մարդը չի կարող կրակել բնակավայրերի` կանանց, երեխաների վրա. մարդը չի կարող մարդու հոշոտված գլուխը ցուցադրաբար պտտել մարդկայնությունից զուրկ հասարակության աչքերի առաջ` չարժանանալով արգահատանքի, արհամարհանքի` իրոք արժանապատիվ մարդկային արձագանքի. մարդը չի կարող քնած մարդուն կացնահարել, և մարդը չի կարող այդպիսի մարդուն հերոսի կոչում տալ: Եվ, վերջապես, իսկական մարդիկ պարտավոր են լինել բարոյական, արժանապատիվ և արժանի գնահատական տալ սադիստներին, մոլագարներին, ոչ թե շուքով, պանթուրքիստի պանթուրքիստ հոր հուշարձանները, չգիտես որ արժանիքի համար տնկել Վոլգայի ավազանում. դե, ինչպես ասում է պարոն Մաքսիմ Շևչենկոն, Ալիևը ռուսամետ է, պանթուրքիստ չէ, նա և իր խնամին Մոսկվայում միլիարդավոր դոլարների բիզնես ունեն: Նյութապաշտությունը կուրացրել է աշխարհը, մթագնել հոգու լույսը: Շևչենկոյին հետաքրքրում են «ռուսամետ» Ալիևի բիզնեսի հնարավորությունները, նրան հուզում են Բաքվի միլիարդների ներդրումները, ռուսական ռազմական վիթխարի մատակարարումներից ստացվող արյունոտ դոլարները: Բարոյականությունը, մարդասիրությունն այսօր արժեզուրկ բաներ են, հակառակ պարագայում Շևչենկոյին էլ, Պուտին-Մեդվեդև-Լավրով եռյակին էլ պետք է շատ անհանգստացնեին Ադրբեջանի հասարակության սադիզմը, մարդատյացությունը, մանկապարտեզից մինչև մեջլիս թորվող զարհուրելի ատելությունը, այդ ամենից բխող վայրագ ռազմամոլությունը:


Պարոնայք, խորիմաստ և զգոն եղեք, մի օր պանթուրքիստները կբախեն ձեր դռները, քանզի նրանց մոլագար երազանքն է ծավալվել ու ծավալվել` միջոցների մեջ խտրություն չդնելով: Եվ պատահական չէ, որ նորօրյա Թալեաթ-Էրդողանը, հետևողականորեն յուրացնելով Վրաստանի տնտեսական, հասարակական կյանքը, քայլեր է ձեռնարկում Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմում ներառելու համար:


Շևչենկոն չի հավատում, որ Ալիևը և նրա «քաջարի» սպաներն ու զինվորները ընդունակ են ծեր մարդկանց ականջները կտրելու, ապա` սվինահար անելու, զոհված կամ վիրավոր զինվորի գլուխը կտրելու և հրճվող թուրք հանրության աչքերի առաջ սոցիալական ցանցերում, համալսարանի կայքում հպարտորեն ցուցադրելու` բացահայտելով ազերիական հանրության հակամարդ կերպարը: Պարոն Շևչենկո, կարծում եմ՝ տեղյակ եք, արդեն չեք կարող ժխտել, որ «ռուսամետ» Ալիևը, որի հետ այնպես ջերմորեն ողջագուրվում են Ռուսաստանի առաջնորդները, հերոսի կոչում է տվել` մեծամեծ նվերներով, քնած հայորդի սպային կացնահարող ճիվաղին, հռչակել բարոյազուրկ, այլասերված հասարակության պարծանքը: Եթե մոլագար Ալիևը դահճին հերոսացրել է, ուրեմն այդ «ռուսամետը» համապատասխան իրադրությունում ինքն էլ ունակ կլինի քնած տեղը հերոսաբար կացնահարելու ձեր և մեր նախագահներին...


Պարոն Շևչենկո, երբևիցե կարդացել-տեղեկացե՞լ եք, թե Բաքվի կամ Անկարայի թրքությունը ինչ է տվել համաշխարհային քաղաքակրթությանը, մասնավորապես` ռուսական պետական-հասարակական կյանքին. թերթեք հանրագիտարանները, արխիվները, գուցե կգտնեք մի արժանավոր թուրքի. բայց վստահ եղեք, կկարդաք հազար-հազարավոր ստեղծագործ հայերի մասին:
Պարոնայք, եթե ճիշտ գնահատական չտաք իրադարձություններին, երևույթներին, սատար չկանգնեք, չհզորացնեք Անդրկովկասի, նաև Հյուսիսային Կովկասի վահան հայությանը, մի օր ձեր դռները կբախեն նորօրյա աթիլաները. և եթե մադրիդյան-կազանյան չարագուշակ սկզբունքներով պատմականորեն հայաշունչ ազատագրված տարածքները հանձնեք պանթուրքիստներին, ապա Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ապագան մեծապես կվտանգեք: Չէ որ ակնհայտ է` «պատմության արդյունքն աշխարհագրությունն է» և «պատմության դիտակետից պետք է նայել ապագային». ռուսական պետականությունը Անդրկովկասում անարգեց այդ փիլիսոփայությունը և պարզապես ստիպեց ցեղասպանությունից ուժասպառ հայությանը չգնահատել այդ փիլիսոփայությունը և առանց որևէ լուրջ պայքարի հայությամբ լեցուն Արցախ աշխարհը, Նախիջևանը, ռուսական պետականության չարագույժ կամքով, հանձնեց Բաքվի հորինված Թուրքիային:
Պարոնայք, մի՞թե հազարամյա պատմության հարահոսում (սկսած Կիևյան Ռուսիայից) չհասկացաք, որ Ռուսաստանի ամենահավատարիմ, ամենանվիրյալ, ամենախիզախ (1812 թ. հայրենական պատերազմում ձեր պարծանք Դավիդովը ասում էր` «Եթե ուզում եք հաղթել, զենքի կոչեք 100 հայի») անդավաճան բարեկամն ու դաշնակիցը աշխարհի համայն հայությունն է. վկա Գրյունվալդի (1410 թ.) ճակատագրական ճակատամարտը, որտեղ ռուս զինվորների կողքին քաջաբար մարտնչում էր հայկական մի ողջ գունդ, բայց չկար ադրբեջանցի մեկ զինվոր (այն ժամանակ այդ ժողովուրդը դեռ գոյություն չուներ), վկա բոլշևիկյան հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի, հայրենական պատերազմի տարիներին հերոսաբար մարտնչող 60-ից ավելի փառապանծ հայ զորավարները, այդ թվում` 5 մարշալ, Խորհրդային Միության 100-ից ավելի հերոս, ռուսական պետականությունը հզորացնող հարյուրավոր տաղանդավոր գիտնականներ, պետական շինարարության, մշակույթի նշանավոր գործիչներ, նաև փառապանծ հետախույզներ, որոնք ճակատագրական դեր խաղացին ռուսական պետականության հզորացման ու ամրապնդման, հայրենական պատերազմի հաղթանակի գործում:


Ռուսական պետականությանը հայ ժողովրդի, մասնավորապես արցախահայության մեծագույն նվիրումի ֆոնին հարկ է հիշեցնել մեր ռուս բարեկամներին, թե որքան երախտամոռ վարվեց ռուսական պետականությունը 1991 թ. ապրիլին` «կոլցո» ռազմարշավ ծավալելով արցախահայության դեմ. խորհրդային բանակը, թուրքական խուժանին հովանավորելով ու քաջալերելով, տեղահանեց Շահումյանի ու Գետաշենի արցախահայությանը` անարգելով Խորհրդային Միության արցախահայ 21 հերոսների, 23 գեներալների, 3 մարշալների հիշատակը։


Բաքվի թրքությունը ոչ միայն որևէ դեր չի խաղացել ռուսական պետական-հասարակական կյանքի բնագավառներում, այլև Անդրկովկասի տնտեսության, մշակույթի և ընդհանրապես հասարակական կյանքի բնականոն առաջընթացի գործում: Ընդհակառակը, քոչվորական-խաշնարածական, ավազակաբարո վարքագծով պարզապես խոչընդոտել են հասարակական կյանքի զարգացմանը: 19-րդ դարի վերջերին ռուսական ցարերը թաթարական այդ քոչվոր ցեղերին սպառնում էին` «եթե չդադարեցնեք քոչվորական կյանքը, չդառնաք նստակյաց, ստիպված կլինենք ձեզ վռնդել Անդրկովկասից»։ Իսկ այսօր «ռուսամետ» ալիևները բողոքում են, մեղադրում Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքագլխին, որը համարձակվել է Արցախի չքնաղ Շուշին «քույր քաղաք» հռչակել: Իսկ Մինսկի խմբի համանախագահները, նաև ռուս պաշտոնյաները գաղափար չունեն, թե անցյալում, մինչև 1920 թ. մարտի 30-ը, ովքեր են ապրել և արարել Շուշիում. 19-րդ դարի վերջերին քաղաքը համարվում էր Անդրկովկասի, այն է` հայ մշակույթի մարգարիտը. Շուշիում գործում էին հայկական թատրոն, գիմնազիա, դպրոցներ, գրադարաններ, տպագրվում էին միայն հայատառ լրագրեր, գրքեր. հայն արարում էր, թուրքը ավերում, հրդեհում` ինչպես եղավ 1920 թ. մարտի 30-ին` բոլշևիկների հայատյաց թողտվությամբ. իսկ օրեր անց, քաղաքի հազարավոր անզեն հայությանը գազանաբար կոտորող, տներն ավերող ու կրակի մատնող դահիճ Սուլթանովին նշանակեցին Արցախի նահանգապետ. ահա այսպես է ռուսական պետականությունը մշտապես հովանավորել և հովանավորում ավերողներին, ոտնահարում արարողների շահերը: Ռուսական պետականության չարագույժ կամքով 1920 թ. 300 հազար հայ բնակչությամբ Լեռնային ու Դաշտային Արցախը, Նախիջևանը, որի բնակչության մեծամասնությունը հայեր էին, հանձնվեց դեռևս քոչվոր թրքությանը. իսկ այսօր դարձյալ առկա է ռուսական պետականության թուրքամետ գործելակերպը։


Պարոնայք, պատմական հիշողությամբ զգոնացեք, թուրքը՝ Բաքվի, թե Անկարայի, չի կարող լինել ձեր բարեկամը. «երկու պետություն` մի ժողովուրդ», ահա նրանց պանթուրքիստական երազանքը. Բաքուն հարմար պահին կնետվի Անկարայի գիրկը, ուրեմն` ՆԱՏՕ-ի գիրկը: Պանթուրքիստական պատրանքներով մոլագարված, մարդատյաց ալիևներն ու էրդողանները ամեն ինչ անում են, որ թուրք մարդը դուրս չգա իր միջնադարյան դաժանաբարո, չարագույժ կաշվից. թուրքը նույն բարբարոսն է, ինչպես հազար տարի առաջ. «թուրքը քաջ է ոչխարի մոտ, ոչխար է` քաջի մոտ» (Ֆ.Դոստոևսկի)։
Բաքվի թրքությունը չունի դարերի պատմություն. այն սկզբնավորվել է 1918 թ. սեպտեմբերին Բաքվի 30 հազար հայերի և 1920 թ. Շուշիի հայկական ջարդերով, արձանագրվել է 20-րդ դարի վերջերի ոճրագործություններով, այսօր էլ շարունակվում է նույն բարբարոսությամբ: Նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչու է իրենց մայրաքաղաքը Բաքու անվանվել. ինչպես ասում են` գող, սիրտը դող. Բագուն դարձրել են Բաքու, որ թաքցնեն իրողությունը: Դարեր շարունակ Բագու է անվանվել` բագինների` աստվածների բնակավայր. իսկ իրենք որևէ աստծու հետ կապ չունեն, քանզի բարբարոսը, մարդատյացը, արյունարբուն չեն կարող աստված ունենալ: Այո` Բագու` բագին, Բագավան, Բագարան` Աստծո տուն` հնդեվրոպական արմատով` հայեցի հնչողությամբ: Այդպես էլ թուրքացրել են` Քարվաճառ` Քելբաջար, Ջրակն` Ջիբրայիլ, Կովսական` Զանգիլան, Սանասար` Կուբաթլու, Բերձոր` Լաչին, Ակնա` Աղդամ և այլն, և այլն:


Ռուս հանրությունը անտեղյակ է, թե որքան վիթխարի է հայ ժողովրդի ավանդը ռուսական պետականության հզորացման ու ամրապնդման գործում. և զարմանալի չէ, որ նույնիսկ ռուս վերջին հավաքարարը, մատուցողը արդեն երկու դար մեծապետական ոգով մտածում և բարձրաձայնում է` մենք ենք փրկել, սնել ձեզ` չգիտակցելով, որ պատմականորեն, ինչպես ռուս ժողովուրդն է մեզ նեցուկ, այնպես էլ համայն հայությունը ռուսական պետականությանը:
Այո, ռուս բարեկամներ, եթե ազնվորեն գնահատեիք, թե ով` ով է, մոլագար Ալիևին կասեիք` չե՞ս ամաչում, որ այդպես այլասերել, բարոյազրկել, ատելության թույնով վարակել ես ազերիական ողջ հասարակությունը` մանկապարտեզից մինչև մեջլիս. չե՞ս ամաչում, որ մարդասպաններին հերոսի կոչում ես տալիս` մարդատյաց դարձնելով ողջ հանրությունը: Բայց դուք ոչ միայն դա չարեցիք, այլև ուղղակի և անուղղակի մեսիջներով Բաքվի թրքությանը հրահրեցիք ապրիլյան ոճրագործության, միայն թե սիրաշահեք, ինչպես դուք եք անվանում` ռազմավարական գործընկերոջը. «Ալիև, շտապիր ԵԱՏՄ, տեսնում ես, ոնց ենք քեզ աջակցում. Արցախի հետ մենք գործ չունենք, նա ԵԱՏՄ անդամ չէ»։ Պատմության դիտակետից նայեք ոչ միայն ապագային, այլև անցյալին. թրքությունը երբեք չի եղել և չի կարող լինել ձեր բարեկամը: Հիշեք ռուս-թուրքական 13 պատերազմները, հիշեք 1918 թ. ապրիլին Շամխորում Բաքվի թրքության կողմից հազարավոր ռուս զինվորների սպանդը։

Հարգելի լրագրողներ, տարիներ շարունակ բազմաթիվ հոդվածներ եք հրապարակել հայ տաղանդավոր հազարավոր զավակների մասին, ովքեր իրենց անուրանալի ավանդն են ներդրել մեր հարևան ժողովուրդների, մասնավորապես Ռուսաստանի պետական-հասարակական կյանքի բոլոր բնագավառներում և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Կոչ եմ անում և հորդորում ձեզ, առանց հապաղելու ստեղծել «Գիրք ճանաչողության» համահավաք ժողովածու` «Հայերը Ռուսաստանում», «Հայերը Վրաստանում», «Հայերը Թուրքիայում», «Հայերը Ֆրանսիայում», «Հայերը ԱՄՆ-ում» և այլ ենթավերնագրերով` թարգմանելով համապատասխան լեզուներով, որպեսզի այս անիրավ, չար, երախտամոռ աշխարհը վերջապես իմանա, թե ով ով է: Հայ մեծահարուստները, հուսով ենք, կցուցաբերեն հայրենասիրություն և կֆինանսավորեն ձեռնարկը:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2759

Մեկնաբանություններ