Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթուղթ դեռ չի կարող լինել»

«Երևանի և Բաքվի միջև ստորագրվելիք փաստաթուղթ դեռ չի կարող լինել»
27.05.2016 | 10:36

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս ստորագրվելու համար պատրաստի փաստաթուղթ դեռ չի կարող գոյություն ունենալ՝ մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ կողմերի պայմանավորվածությունները հրապարակվել են եռակողմ հայտարարության մեջ: Հայտարարությունը հնգակողմ չի դարձել, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է միանալ: Հայտարարության մեջ նշված են այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը: Դա հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրին հետևելն է և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի լիազորությունների ընդլայնումը:


Բանակցությունների մյուս փուլը կլինի հունիսին, վայրը դեռ հայտի չէ: Պարզ է, որ բանակցությունների վերսկսման համար պայմաններ են պետք: «Ես մեկ անգամ չեմ ասել, որ դրանք Հայաստանի կողմից նախապայմաններ չեն: Խոսքը բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների մասին է, որոնց մասին ասել է համանախագահների եռյակը, և այն պարտավորությունների, որոնք ստանձնել են կողմերը: Եթե այդ պայմանները ստեղծվեն, մշտադիտարկման հնարավորություններ ստեղծվեն և ընդլայնվեն ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունները, հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Հիմա ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ հունիսի սկզբին նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ: Հնարավոր է, այդ հանդիպումների ժամանակ կողմերը շարունակեն քննարկել Վիեննայում ձեռք բերած պայմանավորվածությունների լիարժեք իրականացման հարցերը: Եվ դա հնարավորություն կտա ճանապարհ հարթելու բանակցությունների հաջորդ փուլի համար, և, ինչու ոչ, բարձրագույն մակարդակով հանդիպման համար:

«Ձեռք բերած համաձայնությունները հանդիպման ձևաչափի սահմանափակումներ չեն դնում: Բացառված չէ, որ եթե բոլոր պայմանները ստեղծվեն, հնարավոր է, որ նման հանդիպում կայանա: Բայց երբ մենք խոսում ենք բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ բանակցություններից, ինչ-որ բան ստորագրելու մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլև ուղղակի չկա որևէ փաստաթուղթ, որը կարելի է ստորագրել: Բանակցությունների նպատակը կարգավորման նոր ուղղություններ և սկզբունքներ մշակելն է», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ