Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ստաֆան դե Միստուրան մտադիր չէ առաջիկայում վերսկսել միջսիրիական բանակցությունները

Ստաֆան դե Միստուրան մտադիր չէ առաջիկայում վերսկսել միջսիրիական բանակցությունները
28.05.2016 | 12:04

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան երկու-երեք շաբաթ չի նախատեսում Սիրիայի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ ինչպես ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նա ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել հրադադարի ռեժիմի պահպանման և մարդասիրական օգնության տրամադրման հարցում: Միջսիրիական բանակցությունների նախորդ փուլը անցկացվել էր Ժնևում ապրիլի 13-27-ին:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ