Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

G7-ի առաջնորդները պահպանեցին ՌԴ պատժամիջոցները

G7-ի առաջնորդները պահպանեցին ՌԴ պատժամիջոցները
28.05.2016 | 12:05

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև մինսկյան համաձայնագրերի իրականացումը՝ ասված է Ճապոնիայում կայացած G7-ի երկրների գագաթնաժողովի ընդունած համատեղ փաստաթղթում։

«Պատժամիջոցները կարող են չեղարկվել, երբ Ռուսաստանը կատարի ստանձնած պարտավորությունները։ Մենք պատրաստ ենք հետագա սահմանափակող միջոցառումներ մտցնել, եթե Ռուսաստանի գործողությունները դա պահանջեն»,-ասված է փաստաթղթում, որտեղ նշվում է, որ G7-ի երկրները հաստատել են Մոսկվայի հետ երկխոսության պահպանման անհրաժեշտությունը՝ ՈՒկրաինայի ճգնաժամի լուծման համար։ G7-ի երկրները կոչ են արել հնարավորինս արագ ընտրություններ անցկացնել Դոնբասում, որի համար պետք է հասնել կրակի ամբողջական դադարեցման։ G7-ի գագաթնաժողովը մեկնարկել էր նախօրեին՝ Ճապոնիայում։ Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։ ԵՄ-ի պատժամիջոցների ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, երկարաձգելու հարցը քննարկվելու է հունիսի 28-29-ի գագաթնաժողովում։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ