ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Օբաման այցելեց Հիրոսիմա

Օբաման այցելեց Հիրոսիմա
28.05.2016 | 12:07

Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որ պաշտոնավարման օրոք այցելեց Հիրոսիմա: CNN-ի փոխանցմամբ՝ ժամանելով 71 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված քաղաք՝ Օբաման 20-րոպեանոց ելույթ է ունեցել Խաղաղության հուշահամալիր-այգում:

Նա կոչ է արել «առանց միջուկային զենքի աշխարհի», այնուհանդերձ, ներողություն չի խնդրել Երկրորդ աշխարհամարտի ավարտին ԱՄՆ-ի ռմբակոծության համար, որի հետևանքով Հիրոսիմայում 80 հազար մարդ զոհվեց: «Ինչո՞ւ ենք գալիս այս վայրը՝ Հիրոսիմա: Գալիս ենք խորհելու այն սարսափելի ուժի մասին, որ սանձազերծվեց ոչ այնքան հեռու անցյալում: Մենք գալիս ենք սգալու մեռյալներին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ