Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ յոթնյակի առաջնորդները որոշեցին երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Մեծ յոթնյակի առաջնորդները որոշեցին երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
28.05.2016 | 12:08

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը G 7 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ մասնակից երկրները որոշել են հունիսից երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները: Ըստ Քեմերոնի, պատժամիջոցները երկարացնելու որոշումն ունի «վճռական նշանակություն»:

«G7-ի առաջնորդները կարծում են, որ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ, քանի դեռ Մինսկի համաձայնագրով նախատեսված պայմաններն ամբողջությամբ չեն կատարվել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և հավելել. «ՈՒկրաինան Ռուսաստանի ագրեսիայի զոհն է: Մենք երբեք չպետք է մոռանանք այդ փաստը»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե G7 երկրների որոշումը համաշխարհային տնտեսության մեջ դրական ներդրում չի կարող ունենալ:


«Մենք չենք կարծում, իհարկե, որ նման որոշումը կարող է ունենալ դրական ազդեցություն համաշխարհային տնտեսության և առհասարակ համաշխարհային հարցերում, մինչդեռ հենց այս թեմաներն են իրականում գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում»,- դժգոհել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ