Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանի կառավարությունը գնելու է Ալիևի դուստրերին պատկանող ոսկու բիզնեսը

Ադրբեջանի կառավարությունը գնելու է Ալիևի դուստրերին պատկանող ոսկու բիզնեսը
28.05.2016 | 12:10

Ադրբեջանական պետությունը բյուջետային գումարներով կգնի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ոսկու հանքավայրերը՝ տեղեկացնում է հետաքննական լրագրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագիծ» կազմակերպությունը: Հետաքննող լրագրողների տեղեկություններով, խոսքն Ադրբեջանի արևմուտքում` Ղազախի, Զաքաթալայի, Գերանբոյի ու Դաշքեսանի շրջաններում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող վեց ոսկու հանքավայրերի մասին է:

Հետաքննող լրագրողների տեղեկություններով, այս հանքավայրերը վերահսկող օֆշորային ընկերություններից առնվազն երկուսը` Globex International-ը և Londex Resources-ը վերահսկում են այս հանքավայրերի բաժնետոմսերի 56 տոկոսը: Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների սեփականատերերի մասին տեղեկատվական արտահոսքն ուսումնասիրելու ընթացքում, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագծի մասնագետները պարզել էին, որ երկու ընկերությունների սեփականատերերն են Իլհամ Ալիևի դուստրերը` Լեյլան և Արզուն: Ոսկու հանքավայրերը Ալիևի ընտանիքը վերահսկում է 2006-ից, երբ Ադրբեջանի կառավարությունը գաղտնի համաձայնագիր է կնքել մի շարք ընկերությունների, այդ թվում՝ նախագահի դուստրերին պատկանող Globex International-ի և Londex Resources-ի հետ՝ հանքավայրերում արդյունահանված ոսկու 70 տոկոսը տնօրինելու իրավունք տրամադրելով: Ալիևների ոսկու բիզնեսում առանցքային դերը վերապահված էր Դաշքեսանի շրջանի Չովդար հանքավայրին: Այստեղ գտնվող ոսկու պաշարների ընդհանուր ծավալը գումարային առումով գնահատվում է շուրջ 2,5 միլիարդ ամերիկյան դոլար: Գործունեության առաջին տարիներին Ալիևի դուստրերի անունով գրանցված Londex Resources-ը 230 միլիոն դոլար է ծախսել` Չովդարում հումքի վերամշակման մեծ գործարան կառուցելով: 2012-ին շահագործման հանձնվելուց հետո հանքավայրը ամսական 150 կիլոգրամ մաքուր ոսկի էր արդյունահանում: Չնայած դրան՝ 2014-ին արդեն Ալիևների ոսկու բիզնեսը հայտնվել է խոր ճգնաժամում:

«Դժվար է ասել, թե որն էր այդ ճգնաժամի պատճառը՝ միամտությո՞ւնը, թե՞ ագահությունը»,- գրում են հետաքննող լրագրողները` մեջբերելով Ալիևների ոսկու բիզնեսի նախկին պատասխանատուներից մեկի` Կարլ Կումարտենի խոսքը. «Նրանց թվում էր, որ եթե նրանք հաջողակ են տնտեսության մյուս ոլորտներում` տրանսպորտ, ֆինանսներ, հյուրանոցներ, առևտուր, հանքարդյունաբերության մեջ էլ նույնն է լինելու»: «Մենք դա անվանում ենք հիմար ներդրում»,- նշում է 2008-11-ին Ադրբեջանի ոսկու հանքավայրերի աշխատանքը համակարգած արևմտյան մասնագետը` նկատելով նաև, որ սեփականատերերը երբեմն գերադասում էին շրջանցել տեխնիկական որոշ պահանջներ` արագ շահույթ ստանալու հույսով: Այս ամենի հետևանքով 2014-ին արդեն հանքավայրերը դադարեցին ոսկի արդյունահանել, իսկ հարյուրավոր բանվորներ արդեն երկրորդ տարին է` պարբերաբար ժամանում են Բաքու` կառավարության ու խորհրդարանի շենքերի առջև իրենց չվճարված աշխատավարձերը պահանջելով: Այժմ Ալիևները փորձում են սեփական ձախողման հետևանքները շտկել հարկատուների միջոցներով: Ալիևների ընտանիքի` ադրբեջանական ոսկու արդյունահանման բիզնեսում ներգրավվածության մասին առաջինը դեռ 2012-ին գրել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան: Դուստրերի անունով գրանցված ընկերությունները պետությանը վաճառելու հրահանգը Իլհամ Ալիևը ստորագրեց նույն օրը, երբ Խադիջա Իսմայիլովան դուրս եկավ բանտից:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ