Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

France Presse-ը մանրամասնել է

France Presse-ը մանրամասնել է
28.05.2016 | 12:11

Գերմանիայի խորհրդարանը բանաձև է մշակել, որը հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակում է «ցեղասպանություն»՝ քայլ, որը կարող է առաջացնել Թուրքիայի զայրույթը, գրում է Agence France Presse-ը:
Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Կանաչների մշակած «1915 և 1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» բանաձևը քվեարկության կդրվի խորհրդարանում հաջորդ շաբաթ: Բանաձևի նախագիծը, որ հայտնվել է AFP-ի տրամադրության տակ, ունի «ցեղասպանություն» բառը: Մեկ տարի առաջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն օգտագործել է այդ բառը 1915-ի դեպքերը նկարագրելու համար՝ առաջացնելով Թուրքիայի զայրույթը:

Հայերի դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ՝ տեքստում ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և իսկապես ցեղասպանությունների օրինակ է, որ սարսափելի բնորոշեց 20-րդ դարը»: Ինչպես Գաուկն է ասել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, բանաձևում նշվում է, որ «Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ դեպքերի համար»: «Բունդեստագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: Դա ներառում է Թուրքիային և Հայաստանին անհրաժեշտ աջակցության տրամադրում՝ անցյալը հետևում թողնելու և հասկանալու ու հաշտեցման ուղիներ փնտրելու համար»,- ասված է նախնական տեքստում, որտեղ արձանագրվում է, որ «հաշտեցման գործընթացը կանգ է առել վերջին տարիներին և շուտափույթ նոր խթանի կարիք ունի»:


AFP-ն հիշեցնում է, որ Գաուկը դարձել է գերմանացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ 1915-ի դեպքերը նկարագրելու համար: Նա ընդգծել է Գերմանիայի պատասխանատվությունը՝ ասելով, որ կայսրությունը, որն այն ժամանակ դաշնակից էր օսմանցիների հետ, զինվորներ է ունեցել, որ մասնակցել են հայերի տեղահանումներին: Նա հավելել է, որ գերմանացի դիվանագետները և դիտորդները, որ տեղյակ էին պահում Բեռլինին իրենց աչքով տեսած վայրագությունների մասին, «անուշադրության են մատնվել»՝ Օսմանյան Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգելու մտավախության պատճառով: Բանաձևը կարող է փորձության ենթարկել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, որոնք արդեն վատացել են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մասին գերմանացի երգիծաբանի ծաղրական բանաստեղծությունից հետո սկանդալի պատճառով։ Նոր լարվածությունը տեղի է ունենում, երբ աճում են մտավախությունները, որ փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի հակասական գործարքը կարող է տապալվել։

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ