Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ
28.05.2016 | 12:12

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Ադրբեջանի հետ աշխատել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«ԱՄՆ-ի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև պահպանվում են սերտ հարաբերություններ: Մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել մշակութային, քաղաքական ու տնտեսական կապերը»,- ասված է նամակում։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ