Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չինաստանը խիստ դժգոհ է G 7 երկրների հայտարարությունից

Չինաստանը խիստ դժգոհ է G 7 երկրների հայտարարությունից
28.05.2016 | 12:15

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հուա Չունինգը ասել է, որ Չինաստանը խիստ դժգոհ է G7 երկրների հայտարարությունից Հարավչինական ծովի վերաբերյալ:

«Ճապոնիայում կազմակերպված G7 գագաթնաժողովը անդրադառնում է Հարավչինական ծովի խնդրին՝ խիստ չափազանցելով իրավիճակը: Այս հարցում լարվածության աճը ձեռնտու չէ Հարավչինական ծովում կայունության պահպանմանը»,- ասել է Հուա Չունինգը: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Ճապոնիան ողջունում է Չինաստանի խաղաղ զարգացումը, սակայն Տոկիոյում անհանգստացած են, որ Չինաստանը փորձում է փոխել ստատուս քվոն ուժի միջոցով:

Չինաստանը նաև հայտարարել էր, որ Հարավչինական ծովի հարցը ոչ մի առնչություն չունի G7 կամ նրա անդամ երկրների հետ: Չինաստանից բացի, Բրունեյը, Մալայզիան, Ֆիլիպինները, Թայվանը և Վիետնամը նույնպես հավակնություններ ունեն Հարավչինական ծովի կղզիների նկատմամբ:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ