Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օբամայի ելույթը Հիրոսիմայում. Պետք է ձգտել դեպի այն աշխարհ, որտեղ միջուկային զենք գոյություն չունի

Օբամայի ելույթը Հիրոսիմայում. Պետք է ձգտել դեպի այն աշխարհ, որտեղ միջուկային զենք գոյություն չունի
28.05.2016 | 12:16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հիրոսիմայում ելույթ է ունեցել ամերիկյան ուժերի հասցրած միջուկային հարվածներից տուժածների առաջ: Նա նշել է, որ մարդիկ հավաքվել են, որ դատապարտեն սարսափելի ուժը, որն ԱՄՆ-ը կիրառել է անցյալում: «Մենք կանգնած ենք այստեղ, այս քաղաքի կենտրոնում, և փորձում ենք պատկերացնել այն պահը, երբ ընկել է ռումբը: Հասարակ բառերով հնարավոր չէ փոխանցել այդ տառապանքը»,- ասել է Օբաման:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ ելույթից հետո Օբաման սեղմել է միջուկային հարվածներից փրկվածների ձեռքը և շփվել նրանց հետ: Ամերիկացի նախագահը նաև հաղորդագրություն է թողել գրառումների գրքում. «Պետք է խիզախություն գտնել, որպեսզի շարժվել դեպի հանգստություն և ձգտել դեպի այն աշխարհ, որում միջուկային զենք գոյություն չունի»:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ