Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին երկերեսանի է անվանել

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին երկերեսանի է անվանել
28.05.2016 | 12:17

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Սիրիայում Ռաքքայի ազատագրման գործողությանը քուրդ զինյալների տարբերանշանով զինվորական համազգեստ հագած ամերիկացի զինծառայողներին:

Չավուշoղլուն ԶԼՄ-ներում հայտնված լուսանկարները բնութագրել է ԱՄՆ-ի «երկերեսանիություն»: «Անընդունելի է, որ մեր դաշնակիցը կրի քուրդ զինյալների տարբերանշանով զինվորական համազգեստ: Դա երկակի չափանիշների կիրառում է, երկերեսանիություն է»,- նշել է նա:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ