Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իլհամ Ալիև. Ադրբեջանի դիրքորոշման մեջ չկա ոչ մի փոփոխություն

Իլհամ Ալիև. Ադրբեջանի դիրքորոշման մեջ չկա ոչ մի փոփոխություն
28.05.2016 | 12:38

Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջող էր՝ Հանրապետության օրվա առթիվ հրավիրված ընդունելության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Մենք ակնկալում ենք, որ շուտով, ժամանակ չկորցնելով, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդներն են ասում՝ էական, այսինքն՝ բովանդակալից բանակցություններ»,- Ալիևի խոսքերն է մեջբերել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալիևը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականության, և ոչ միայն, ընդհանուր քաղաքականության հիմնական հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ «Ադրբեջանի դիրքորոշման մեջ չկա ոչ մի փոփոխություն»,- ասել է նա։

Ալիևը նաև հայտարարել է, որ հետագայում նույնպես «ամրապնդելու են երկրի ռազմական հզորությունը»։

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ