Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում

Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում
28.05.2016 | 12:42

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ՝ Աթենքում մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք լսում ենք հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին հայտարարություններ: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք փչացրել»,- հայտարարել է Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան Անկարայից ներողություն է ակնկալում թուրքական օդուժի խփած ռուսական ռմբակոծիչի համար, որը մասնակցում էր Սիրիայում մարտական գործողություններին: Այդ միջադեպն էլ դարձել է վեճի պատճառ, փոխանցում է Deutsche Welle-ն:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ