Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիև. Մենք ձգտում ենք, որ հարցը լուծվի արագ և խաղաղ ճանապարհով

Ալիև. Մենք ձգտում ենք, որ հարցը լուծվի արագ և խաղաղ ճանապարհով
28.05.2016 | 23:52

«Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակելով՝ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, իրենք ինչպես ապրում են, կարող են շարունակել ապրել նույն ձևով»: Ադրբեջանի նախագահը Ղարաբաղի մասին խոսել է անկախության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Նա շեշտել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Այլ ճանապարհ չկա»,- ընդգծել է Ալիևն ու հավելել. «Ուրախ եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները միանշանակ հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի»: Առաջին անգամ անդրադառնալով Վիեննայի հանդիպմանը, Ալիևը նշել է՝ «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:


«Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը»,- պնդել է Ադրբեջանի նախագահն ու ամփոփել՝ «Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ